Մալազիա. Բոինգ-ը կործանվել է, չնայած չի մտել թռիչքների համար արգելված գոտի
Մալազիական ավիաուղիներին պատկանող Բոինգ-777 օդանավը, ըստ էության, կործանվել է թռիչքները չարգելող գոտում: Այս մասին հայտարարել է Մալայզիայի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը՝ նախքան Կիևը ուղևորվելը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը:
«Ամեն ինչից երևում է, որ ինքնաթիռը խփվել է: Բայց այն չի մտել թռիչքների համար արգելված գոտի»,- ասել է նախարաը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ արդարությունը հաղթի: Նա կոչ է արել՝ «բոլոր կողմերը ապահովեն ողբերգության վայրի ապահովությունը, որպեսզի իրեղեն ապացույցները չվերացվեն»:
«Մենք ցանկանում ենք, որ բոլոր կողմերը հարգեն մահացածներին: Հույս ունենք, որ մեր մասնագետները կարող են հասնել դեպքի վայր, ինչպես խոստացել է ուկրաինական կառավարությունը»,- ասել է Լիոու Տիոնգ Լայը:
Մալազիայից Ուկրաինա է մեկնել 130 փորձագետ. «Մենք մտադիր ենք ստանալ սև արկղերը, այդ նպատակով Ուկրաինա են մեկնել մեր փորձագետները, և այդ նույն նպատակով էլ ես եմ մեկնում Կիև»:
Հիշեցնենք, որ Մալայզիական ավիաուղիներին պատկանող Բոինգ 777-ի կործանման հետևանքով, որը տեղի էր ունեցել Ուկրաինայի, մասնավորապես Դոնեցկի տարածքում, մահացել է 298 մարդ, այդ թվում` անձնակազմի 15 անդամները:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց