Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
«Առավոտյան ձերբակալված տղամարդու նկատմամբ, ով որսորդական հրացանով կրակ էր արձակել Թուրքիայի դեսպանատան վրա, հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի «խուլիգանություն» հոդվածով»,- հայտնել են գերատեսչությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել են մայրաքաղաքի ոստիկանությունում, քաղաքացին երկփողանի հրացանից կրակել է դեսպանատան վրա: Ներկա պահին նա ձերբակալված է: Միջադեպի պատճառով ոչ ոք չի տուժել:
Հիշեցնենք, որ թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության մոսկովյան թղթակիցը հայտնում է, որ այսօր առավոտյան ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի 43-ամյա Արթուր Միրզոյանը որսորդական հրացանով կրակել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա: Նշանակետն է եղել Թուրքիայի զինանշանը: