Վալենտինա Մատվիենկոյին ամերիկյան վիզա չեն տրամադրել
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ամերիկյան վիզա չեն տրամադրել, ինչի պատճառով նա չի կարող մասնակցել օգոստոսի 30-ին Նյու Յորքում Միջխորհրդարանական միության նիստին: Ինտերֆաքսը գրում է, որ Դաշնության խորհրդից տեղեկատվությունը հաստատել են, միաժամանակ հայտնել, որ պատվիրակության բոլոր անդամները, այդ թվում լրագրողները վիզաները ստացել են մեկ ամիս առաջ:
«Մինչև վերջին պահը հույս ունեինք, որ կտրամադրվի վիզա, և նա կարող է ելույթ ունենալ ՄԱԿ ամբիոնից: Խոսքը գնում էր ոչ թե ԱՄՆ այցելության, այլ Միջխորհրդարանական միության նիստին մասնակցելու մասին»,- նշել է աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան