Որպես կին ցավ և տառապանք ապրեցի. Սիրիացի փոքրիկի լուսանկարի հեղինակ
Աշխարհը ցնցած տխուր լուսանկարի հեղինակը ֆոտոլրագրող Նիլյուֆեր Դեմիրն է: «Հյուրիեթը» զրուցել է թրքուհու հետ:
«Երբ տեսա երեք-ամյա Այլան Քուրդիին, քարացա»,-պատմել է ներգաղթյալների ճգնաժամը Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Բոդրում քաղաքից լուսաբանող լրագրողը:
«Որպես կին ցավ և տառապանք ապրեցի: Ես լուսանկարել և տեսել եմ ներգաղթյալների հետ կապված բազմաթիվ միջադեպեր… նրանց մահը, նրանց դրաման: Հուսամ՝ այսօրվանից դա կփոխվի: Հարյուրավոր, նույնիսկ հազարավոր ներգաղթյալներ ներթափանցել են Բոդրում, քանի որ հունական Քոս կղզին գտնվում է ընդամենը չորս մղոն հեռավորության վրա: Ներգաղթյալները հաճախ փորձում են փչովի նավերով անցնել Հունաստան, իսկ այնուհետև՝ եվրոպական այլ երկրներ: Միակ բանը, որ կարող էի անել, նրա ճիչը լսելի դարձնելն էր»,- եզրափակել է Դեմիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց