Հասարակություն 11:13 03/07/2013

Ռ.Մաթևոսյանը երկար լռելուց հետո. «Որևէ մեկին իրավունք չի տրված հայ ազգին անպատիվ անելու»

«Ես չեմ կարող լռել. եթե որևէ մեկը համարձակվում է ասել, որ ինքը ընդամենը Տիգրանյանի ու Թումանյանի փոշին է վերցրել, բնականաբար ես պետք է ձայն բարձրացնեմ: Եթե մեկը համարձակվում է, առանց հասկանալու Չարենցի անվան գրականության թանգարանը որակել իբրև ցուցադրական թանգարան, նա չարաչար սխալվում է, որովհետև այն առաջին հերթին գիտական կենտրոն է, հետո նոր թանգարան իր իմաստով: Բնականաբար պետք է սաստես նմաններին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը` անդրադառնալով բաց նամակին, որով մայիսի սկզբին մշակույթի ականավոր մի շարք գործիչներ հանդես եկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով, որում իրենց մտահոգություններն էին հայտնում Գ. Սունդուկյանի անվան թատրոնում Սերժ Ավետիքյանի բեմադրած «Անուշ» օպերայի պրեմիերայի կապակցությամբ:

Անվանի գործիչները մասնավորապես մատնանշել էին. «….մենք գործ ունենք բացարձակապես անընդունելի մի բեմադրության հետ: Դիտելով 1ժամ 40 րոպե տևող ներկայացումը` այն տպավորությունն ես ստանում, որ բեմադրիչի համար Հովհաննես Թումանյանը լոկ սովորական մի լիբրետոյի հեղինակ է, իսկ Արմեն Տիգրանյանը գրել է մի պարզունակ ու անհաջող մյուզիքլ, որը ոմն Ա.Սիմոնյան գործիքավորել է և վերամշակել` խախտելով հարմոնիայի և գործիքավորման անգամ տարրական կանոները: Իսկ ինչ-որ մեկն էլ Թումանյանի գրածը փոխել ու ինքն է գրել…»:

Ռուբեն Մաթևոսյանը, վերադառնալով այդ օրերի զարգացումներին նշեց, որ բացահայտ գործ ունեցանք մի իրավիճակի հետ, երբ որոշ մարդիկ պղտոր ջրում փորձեցին ձուկ որսալ: Նրա գնահատմամբ, նշանավոր արվեստագետները, որոնք իրենց գործունեությամբ արժանացել են թե’ ժողովրդի և թե’ պետության ուշադրությանը իրավունք ունեն ձայն բարձրացնել, այնպես որ իրենց հասցեին հնչած քննադատությունը այս իմաստով անհիմն է դառնում. «Մենք ձայն բարձրացրեցինք, դիմեցինք հանրապետության նախագահին, որովհետև մենք հարգում ենք, սիրում ենք նախագահին, և ո՞ւմ, եթե ոչ նրան պետք է ձայն բարձրացնել: Բացի այս, դիմել այն անձին, ով պետության գլուխն է, չի նշանակում միայն նրան դիմել, մենք դիմեցինք պետությանը: Բայց ոչ թե սաստելու, այլ պարզապես տեղը դնելու»,- նշեց Ռ.Մաթևոսյանը:

Մեծ երգիչը հորդորեց ծանոթանալ փարիզյան թերթերին, որոնք վկայում են, թե աղմկահարույց «Անուշը» ինչպիսի խայտառակ ցուցադրություն է այնտեղ ունեցել և ինչպիսի խայտառակ արձագանքների արժանացել: Ավելին` թերթերից մեկը բեմադրությունը որակել է հանցագործություն. «Ինչպե՞ս կարելի է ասել, որ կլավիր չկար: Մարդը պետք է հիմար լինի, որ չիմանա, որ 50-ականներին, երբ դրվեց «Անուշը» հայ բեմում, կլավիրը գրվեց պրոֆեսոր Անդրեասյանի կողմից և այն 1957թ-ից վաճառվում էր սկզբում նոտաների, հետո նաև բոլոր գրախանութներում: Ես էլ ունեմ տանը այն: Բացի այս, ինչքան մարդ պետք է անգրագետ լինի, որ չհասկանա` առանց պարտիտուտրի ինչպե՞ս կարող է դիրիժորը ղեկավարել ներկայացումը…. Չեմ ասի մոլորություն, բայց անտեղյակություն է ու անգրագիտություն»,- հայտարարեց Ռուբեն Մաթևոսյանը:

Անդրադառնալով «Անուշ» օպերային, որը բեմադրվել է 1957թ-ին, մեր զրուցակցի խոսքով, դա շատ կարևոր իրադարձություն էր, անգնահատելի իր կարևորության մեջ, քանի որ բացի հրաշք բեմադրությունից, աշխարհը նաև դրանով ճանաչեց Գոհար Գասպարյանին, իսկ վերջինս, ըստ Ռ.Մաթևոսյանի, աշխարհի միակ երգչուհին է, ով ունի նման ձայնային դիապազոն:

Ինչ վերաբերում է այս պատմության մեջ Մշակույթի նախարարի գործոնին, Ռ.Մաթևոսյանը նշեց, որ նախարարը մի կողմ` ունենք համապատասխան կառույցներ` նախարարությունն ու մնացածները, որոնք պարտավոր էին ձայն բարձրացնել և սաստել. «Երբ ինձ հրավիրեցին խոսք ասելու, ես ավելորդ համարեցի ներկա գտնվել, որովհետև այն, ինչ գրված է նախագահին ուղղված նամակում, շատ քիչ էր գրված: Հազարապատիկը պետք է գրվեր և դա ոչ թե մեր ձայնն է, այլ այն մարդկանց, ում ժողովուրդն է ձայն տվել …. Բա եթե մենք չխոսենք, ո՞վ պետք է խոսի, խմբագիրնե՞րը, որ հարձակվեցին մեզ վրա, փոխանակ այդ խայտառակության վրա հարձակվեն»,- հուզվելով հիշեց Ռ.Մաթևոսյանը:

Ավելացրեց` նման մարդկանց մուտքը Հայաստան ինքը որակում է միսիոներների գործ և հենց դա է խայտառակությունը. «Որևէ մեկին իրավունք չի տրված հայ ազգին անպատիվ անելու: Իսկ ինչ վերաբերում է հեռուստատեսային շոուներ սարքող պետրոսներին, երբ հանում է մեկը մյուսի դեմ, ես անընդունելի են համարում դա, ինչպե՞ս կարելի է նրան թույլ տալ հեռուստատեսային հաղորդում վարի, չէ որ նա թուրքագետ է: Իսկ լավագույն թուրքագետը միայն թուրքամետ լինելուց հետո կարող է ի հայտ գալ»,- հավելեց Ռուբեն Մաթևոսյանը:

…«Որպեսզի ծիծաղի առարկա չդառնա մեր մշակույթի գոհարի աղավաղված շարժը, և ծաղրի առարկա չդառնա մեր ժողովուրդը, խնդրում ենք արգելել այս ներկայացման «արտահանումը» արտասահման: Բեմադրության հանրային քննարկման առարկա դարձնելը մեծապես կնպաստեր նման արատավոր խեղաթյուրումներով զբաղվող ու չափազանց մեծ ախորժակ ունեցող փորձարարներին: Թույլ չտանք, որ նմաններն իրենց տգիտության համար վրեժխնդրության առակա դարձնեն մեր մշակույթի գոհարները»,- նախագահին հասցեագրված նամակում խնդրել էին արվեստագետները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարջ ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}