Նոյեմբերին նախորդ տարվա համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 102.6%-ի գնաճ
2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% նվազում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2014թ. հունվար-նոյեմբերին հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է գների միջին ամսական 0.1% հավելաճ, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.4%):
2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 103.2%, ոչ պարենային ապրանքներինը` 101.3%, ծառայությունների սակագներինը` 102.1%, իսկ հունվար-նոյեմբերին 2013թ. հունվար-նոյեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.8%, 101.8 , 101.7 և 105.3%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.8-1.5%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.4%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ