Սուպերէլիտային սերմացու Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի ֆերմերներին
Հայաստանի Հանրապետությունում ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից հանրապետություն է ներկրկվել 40 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացուի խմբաքանակը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ներկրված սերմացուն հատկացվելու է Շիրակի, Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ցորենի սերմնաբուծությամբ զբաղվող այն ֆերմերներին, որոնք նախկինում ընդգրկված են եղել նշված ծրագրում և ունեն յոթ և ավելի հեկտար ջրովի վարելահողեր:
Ներկրված սերմացուից ակնկալվում է ստանալ մեկ հեկտարից նվազագույնը 50 ցենտներ ցորենի բերք: Սերմացուի մի մասը կտրամադրվի «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ին:
ՀՀ գյուղատնտեսությանն նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Մասիսում գտնվող պահեստ և անձամբ հետևել աշնանացան ցորենի սերմացուի բեռնաթափման և բաշխման գործընթացին:
«Այս տարի հացահատիկային մշակաբույսերի շուրջ 11 հազար հեկտար լրացուցիչ ավել ցանք է իրականացվել: Ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարի հաշվով 2014 թվականին ավելացել է 83 տոկոսով, իսկ 2015 թվականին բերքի համախառն արտադրության ծավալները կգերազանցեն նախորդ տարվա մակարդակը»,-նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Ադրադառնալով հացահատիկի բերքահավաքի աշխատանքներին՝ նախարարը նշել է, որ դրանք կավարտվեն 10 օրվա ընթացքում, ակնկալվում է, որ այս տարի կգերազանցվեն վերոգրյալ ցուցանիշները։ Նախարարը հավելել է, որ ընթացիկ տարում աշնանացան ցորենի պահանջարկը մարզերի կողմից կազմում է 3 875 տոննա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը զեկուցել է նախարարին, որ ծրագրով նախատեսված է հանրապետություն ներկրել 1509 տոննա առաջին վերարտադրության և 40 տոննա սուպերէլիտար սերմեր, որից օգոստոսի 31-ի դրությամբ արդեն ներմուծվել է 1300 տոննա առաջին վերարտադրության և 40 տոննա սուպերէլիտար սերմեր: Մնացած խմբաքանակը հանրապետություն կժամանի մինչև սեպտեմբերի 8-ը:
Նախորդող հրապարակումներ՝
Էլիտար ցորենի անհավանական արկածները` միայն Հայաստանում
«Այս խմորը դեռ շատ ջուր կտանի». Հրաչ Բերբերյանը` «էլիտար» սերմացուի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին