Տնտեսություն 11:10 06/06/2012

Էլիտար ցորենի անհավանական արկածները` միայն Հայաստանում

Արդեն երկու տարի է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գերակայությունների շարքում է Հայաստանի սերմարտադրության զարգացման տեսլականը, որի իրագործման համար Հայաստան են ներկրվում էլիտային վերարտադրության սերմացուներ:

Սերմացուն շահառուներին է տրամադրվել մեկը երկուսին վերադարձնելու պայմանով, նախորդ տարվա բերքից ահազանգեր կամ դժգոհություններ չեն հնչել:

Սակայն այս տարի արդեն իսկ ահազանգեր կան, նաև Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Շիրակի մարզերից: Ցորենը կարճացողուն է, բերքահավաքի ժամանակ կորուստները մեծ կլինեն, հարկերը վճարելու, սերմացուի վերադարձելիության հարց կա:

Ահազանգերից հետո գյուղանխարարությունը զբաղվել է խնդրով, և նախարարության կայքի փոխանցմամբ, մասնագետների կողմից ուսումնասիրություններ են կատարվել ինչպես առաջին վերարտադրության, այնպես էլ 2011թ. աշնանը տրամադրված էլիտային վերարտադրության սերմացուներով կատարված ցանքատարածություններում:

Նշենք, որ ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2010 թվականին հանրապետության տնտեսավարողներին պայմանագրային հիմունքներով տրամադրվել է 950 տոննա, իսկ 2011թ. 1100 տոննա էլիտային վերարտադրության նույն 7 սորտերի սերմացուներ, որոնք հանրապետություն են ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից:

2010 թվականին հատկացվել է 111 շահառուների և 4 գիտական կենտրոնների, իսկ 2011 թվականին՝ 253 շահառուների և 2 գիտական կենտրոնների:

Վերադարձված սերմացուն սահմանված կարգով «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնագետների կողմից վերցվել են փորձանմուշներ, անցկացվել են համապատասխան լաբորատոր փորձաքննություններ:

2010 թվականին շահառուներին տրամադրված էլիտային վերարտադրության սերմացուի դիմաց հետ վերադարձված 3317 տոննա առաջին վերարտադրության սերմացուն 2011 թվականին հատկացվել է ՀՀ մարզերին՝ 0.3 - 3 հեկտար հողատարածք ունեցող հողօգտագործողներին տրամադրելու նպատակով:

Գյուղնախարարությունը պարզել է, որ 2011 թվականի աշնանը եղանակային չորային պայմանների, ինչպես նաև որոշ դեպքերում ցանքի ժամկետները խախտելու հետևանքով սերմացուն վատ է ծլարձակել, բույսերի թփակալման հանգույցները լիարժեք չեն ձևավորվել, մնացել են հողի մակերևույթին մոտ և պատրաստ չեն եղել ձմեռելու, հետագայում ջերմաստիճանի անկման հետ մեկտեղ, տեղումների սակավության պատճառով ցանքատարածությունները չեն ծածկվել ձնաշերտով՝ արդյունքում բույսերը մասամբ ցրտահարվել են, իսկ 2012թ. գարնանը եղանակային չորային պայմանները շարունակվել են, նույնիսկ ոռոգելի տարածքներում օդի հարաբերական խոնավության ցածր լինելու պատճառով հողում խոնավություն չի պահպանվել, ինչի արդյունքում բույսերը ժամանակից շուտ են անցել խողովակակալման և հասկակալման փուլեր: Արձանագրված երևույթները օգտագործված սերմացուի որակական հատկանիշների հետ կապ չունեն:

Գյուղնախարարությունը փոխանցում է նաև, որ համաձայն ներկա պահին կատարված ուսումնասիրությունների, հանրապետության ցորենի ցանքատարածությունների նման վիճակ արձանագրվել է շուրջ 1750 հա տարածության վրա՝ հիմնականում ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի և Տավուշի մարզերում: Վնասված ցանքատարածություններից՝ կախված բույսերի հետագա վեգետացիայից և ջրովի, կամ անջրդի պայմաններից, կարող է 1 հեկտարից ստացվել մինչև 20 ցենտներ միջին բերք:

Ագրարային ակադեմիայի Բուսաբուծության ամբիոնի վարիչ Անդրեաս Մելիքյանը Aysor.am –ի թղթակցին խնդրի վերաբերյալ ասել է, որ ցորենի կարճահասակության պատճառը կարող է կապված լինել ցորենի սորտի հետ, երբեմն կախված է լինում միջավայրի պայմաններից, պարարտացումից, նաև ոռոգելուց:

Էլիտար սերմացուն հնարավո՞ր է այլասերված լինի հարցին, մասնագետը պատասխանել է, որ ցորենը դժվար տրամախաչվող բույս է և ցորենի վերաբերյալ այդպես ասելը ճիշտ չէ:

Անդրեաս Մելիքյանը ենթադրել է, որ խնդիրը հնարավոր է կապված լինի սերմացուի հետ, պատկանի կարճացողուն տեսակին, սակայն վստահ լինելու համար առաջարկել է ցորենի հասկերը բերել Ագրարային համալսարան, որտեղ մասնագետները կարող են պատասխանել, թե ո՞ր տեսակին է պատկանում ցորենը:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Աբրահամյանը Aysor.am-ի թղթակցին հաղորդել է, որ կարճացողուն ցորեն մարզի տարբեր գյուղերում է արձանագրվել, սակայն ուսումնասիրվել է Նորավան, Մյասնիկյան, ինչպես Էջմիածնի ցանքատարածքները, մնացած վայրերը ուսումնասիրված չեն:

Պաշտոնյան հակված է կարծելու, որ խնդիրը սերմացուի մեջ է:

Այն մտավախությունը, որ կարճահասակ ցորենի դեպքում հունձքի ժամանակ մեծ կորուստներ կլինեն, նա ևս կիսել է, սակայն վստահեցրել, որ ցանքսը նորմալ և ժամանակին կատարվել է, ինչպես նաև պարարտացումը և ոռոգումը. Հողերը ջրովի են:

Ագրարագյուղացիկան միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ասուլիսներից մեկի ժամանակ այն կարծիքին էր, որ ներկրած սերմացուն շատ լավ վիճակում է, սակայն ոչ բոլոր գյուղացիներին է հասել, Սիսիանի գոտուց ներկրվել է տեղական վերարտադրության սերմացու և այն էլ բաժանվել է: Տեղական սերմը, որը տրվել է գյուղացուն՝ զտված ու ախտահանված չի եղել:

Ամփոփելով նյութը, ՀՀ գյուղնախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչություն ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Հարությունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ևս մեկ անգամ ներկայացրել է գյուղնախարարության պաշտոնական տեսակետը, որ էլիտար սերմացուի կարճացողունությունը կապված է եղանակային պայմանների հետ, այն է` աշնանը եղանակը չորային էր, և ցորենը չհասցրեց թփակալել, ձմռանը ցուրտը տարել է, քանի որ ձյան շերտ չկար ցանքսի վրա:

Ըստ նրա, կորուստները, ամենավատ կանխատեսման դեպքում կհասնեն մինչև 30-40 տոկոսի, նա համոզված է, որ ցորենի վատ բերք չենք ունենա:

Ամփոփ. Գյուղնախարարությունը հակված է ցորենի խնդիրները դիտարկել ոչ ժամանակին ցանելու, ոչ ճիշտ մշակելու, եղանակային պայմաններով, կան նաև հակառակ կարծիքները, սերմացուն այն չէ, զտված չի եղել, հնարավոր է Սիսիանից են պարզապես բերել, ու որոշ հողօգտագործողների բախտը պարզապես չի բերել:

Հնարավոր չէ, որ չորս մարզերում միաժամանակ և եղանակային պայմանները վատ լինեին, և ցանքսը ոչ ճիշտ կատարվեր, կամ ոռոգման խնդիր կամ էլ պարարտացման խնդիրներ առաջանային: Ցորենաշղթային մի օղակը կտրված է և որտե՞ղ է այն կտրվել, դեռևս գյուղնախարարության պատասխանատուների խորը գաղտնիքն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}