Հայաստանում աճել են կեղծ փողեր և արժեթղթեր պատրաստելու և իրացնելու դեպքերը
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին հանրապետությունում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 491 հանցագործություն, իսկ 2014թ-ի նույն ժամանկահատվածում արձանագրվել է 567 դեպք: Այս մասին տեղեկանում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի ներկայացրած տվյալների՝ կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 197: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 2 անգամ. 2014 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում գրանցվել էր կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու 86 դեպք:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվն այս տարվա յոթ ամիսներին կազմել է 294, մինչդեռ 2014թ-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 481 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ