ՌԴ ԱԳՆ. Լավրովը մերժել է Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման առաջարկը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսային զրույցի ընթացքում մերժել է հանդիպման մասին նրա բոլոր առաջարկները: Այս մասին «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայում տեղյակ են այն մասին, որ հանդիպման շուրջ իբրև պայմանավորվածության վերաբերյալ տեղեկություն է տարածվել Թուրքիայի արտաքին գերատեսչության կողմից:
«Թուրքիայի ԱԳՆ-ի համանման հայտարարությունները կրկին անգամ ցույց են տալիս էթիկայի և հարգանքի հանդեպ տարրական ընկալման բացակայությունը, ինչպես նաև բավական ներկայացուցչական են այն ամենի հավաստիության առումով, ինչ մենք լսում ենք Անկարայից»,- նշել է Զախարովան:
Վերջինս ևս մեկ անգամ ընդգծել է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը թուրքական կողմից հանդիպման բազմաթիվ առաջարկներից և ոչ մեկին համաձայնություն չի տվել:
Նկատենք, որ ավելի վաղը հայտարարություն էր տարածվել Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից այն մասին, որ Լավրով–Չավուշօղլու հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկա օրերին կայանալիք հանդիպման շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. ՌԴ-ն կողմ է թուրք-սիրիական սահմանի փակմանը
- Սերգեյ Լավրով. Ռուսական СУ-24 ռմբակոծիչը խոցվեց ԻՊ նավթային ենթակառուցվածքների ոչնչացումից հետո
- Սերգեյ Լավրով. Այս տրամաբանությամբ Թուրքիան կրող է խոցել նաև հյուսիսաատլանտյան դաշինքի ինքնաթիռները
- Սերգեյ Լավրով. Միջադեպը նման է ծրագրավորված սադրանքի
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին