Գուգարքում խոշոր հրդեհից անտուն մնացած ընտանիքների օգնության հարցը դեռ չի լուծվել
Գուգարքում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով անտուն մնացած 6 ընտանիքների օգնության հարցը դեռ լուծում չի ստանում: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզպետը խոստացել է հարցը ներկայացնել կառավարություն:
«Տեսնենք` ինչ կլինի», -ասաց գյուղապետը:
Հիշեցնենք` խոշոր հրդեհի հետևանքով Սպիտակի երկրաշարժից հետո կառուցված փայտե տնակները մոխրի էին վերածվել, դրանցում ապրող վեց ընտանիք կորցրել էր գույքը: Բնակիչներից ոմանք բանկերից ապառիկի միջոցով անշարժ գույք-կահույք էին գնել, որը, սակայն այրվել էր: Նախնական վարկածով հրդեհը բռնկվել էր էլեկտրական գծերի թույլ միացումից:
«Գյուղապետարանի միջոցներից մի որոշ գումար տվեցինք, ու հիմա նրանք ապրում են բարեկամների, հարազատների տներում», -հավելեց գյուղապետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ