ՆԱՏՕ-ի զեկույց. Հայաստանն աշխատում է կառույցի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ
Հյուսիսատլանտյան դաշինքի Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ներկայացրել է 2015թ-ին կառույցի գործունեությունը անփոփող տարեկան զեկույց, որը երկրորդն է իր պաշտոնավարման ժամանակաշրջանում:
Զեկույցում ամփոփված են 2015թ-ին անվտանգն միջավայրում տեղի ունեցած իրադարձությունները և գնահատականներ են տրված անվտանգության ոլորտում ի հայտ եկած սպառնալիքներին, ՆԱՏՕ-ի կողմից իրականացրած գործողություններին:
Ըստ ՆԱՏՕ-ի գնահատականների, 2015 թվականին անվտանգային միջավայրը լի է եղել համընդգրկուն ռիկսերով և առանձնացել է նկատելի անկայունության դրսևորումներով: Այս առումով հատկապես ուշադրություն է հրավիրվում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում աճող ծայրահեղականության դրսևորումների վրա: Որպես համընդգրկուն ռիսկեր պարունակող գործընթացներ են դիտարկված նաև հումանիտար ճգնաժամերը Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև Եվրոպան ողողած միգրացիոն հոսքերը, որոնք կառույցի կողմից որակվել են որպես վերջին դարաշրջանում տեղ գտած աննախադեպ երևույթ:
Զեկույցում անդրադարձ է կատարված նաև ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող, սակայն կառույցի հետ սերտ համագործակցության եզրեր ունեցող երկրներին: Այս շարքում Հայաստանը դիտարկված է որպես կառույցի հետ հարաբերությունները խորացնելուն ուղղված պատշաճ աշխատանքներ իրականացնող երկիր:
Զեկույցում ուշադրություն է հրավիրված այն հանգամանքի վրա, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնում է ռազմական պատրաստվածության և ռազմական կրթության ոլորտներում սեփական փորձառությամբ կիսվելու, ինչպես նաև կառույցի անդամ երկրների համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ մասնագիտական վերապատրաստումներին ուղղված նախաձեռնություններ կյանքի կոչելու միջոցով:
Զեկույցից պարզ է դառնում, որ նախորդ տարի «Ուժեղացված պաշտպանություն» կրթական ծրագրի շրջանակներում հայ սպաները սերբ գործընկերների հետ միասին ռազմական և ակադեմիական կրթությունը միավորելուն ուղղված խորհրդակցություններ են իրականացրել, ինչպես նաև Հայաստանը հետաքրքրվածություն է ցուցաբերել Ազգային գործողությունների ծրագիր մշակել ՄԱԿ-ի համատեղ անվտանգության ծրագրի կիրարկման վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին