Տնային աշխատանքի մեջ սխալներ անելու համար որդուն սպանած մորը կալանավորել են
Դպրոցահասակ երեխային տնային աշխատանքի մեջ սխալներ անելու համար սպանած 28-ամյա մայրը` Դարյա Մալցևան, որը Տոմսկի շրջանի բնակչուհի է, կալանավորվել է: Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել` անչափահաս երեխային սպանելու համար: Կինը խոստովանել է կատարած հանցանքը, տեղեկացնում է «Вести»-ն:
«Քննիչը դատարան միջնորդություն է ներկայացրել` կնոջը ձերբակալելու մասին, որը դատարանը բավարարել է», -տեղեկացրել է ՌԴ քննչական կոմիտեի Տոմսկի շրջանի քննչական բաժինը:
Լրատվամիջոցները նոր մանրամասներ են փոխանցում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ. Պարզվել է` մայրը առաջին անգամ չէ, որ ծեծել է որդուն` 7-ամյա Անդրեյին: Հերթական անգամ որդու վրա նա ձեռք է բարձրացրել այն բանի համար, որ երեխան չի կատարել տնային հանձնարարությունը:
ՌԴ նախագահին կից երեխաների հարցերով խորհրդական Պավել Աստախովը պարզել է, որ Անդրեյի ընտանիքը իրավապահների, ինչպես նաև ընտանիքի հոգաբարձուների հանձնաժողովի թիրախում երբևէ չի եղել: երեխան երկու ամիս չի գնացել դպրոց, և մայրը մանկավարժներին ասել է, որ որդին դասերին չի հաճախում ընտանեկան խնդիրների կամ հիվանդության պատճառով:
Ըստ աղբյուրի, կրթական հաստատության աշխատակիցներից ոչ մեկ չի փորձել պարզել, թե ի վերջո, ինչ պատճառներով երեխան չի հաճախել դպրոց:
Մոր մասին ոչինչ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ նա չի աշխատում, չի սովորում, ամուսնացած չէ: Որդուն դաստիարակել է միայնակ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին