Եկեղեցում պատանդներ վերցնելու մեղադրանքով՝ Ֆրանսիայում երեք մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայում ոստիկանությունը երեք մարդ է ձերբակալել Ռուանի արվարձանում կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման գործով: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները:
Հայտնի է, որ ձերբակալվածներից մեկը ծնունդով Սիրիայից է, ով նախկինում ապաստան է խնդրել Ֆրանսիայում: Հաղորդվում է, որ ևս երկու հոգի ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին առավոտյան երկու անհայտ անձ դանակներով պատանդ են վերցրել Սենտ Էտյեն Դյու Ռուվրեի եկեղեցում գտնվող մի քանի մարդկանց, հարձակման հետևանքով քահանա է զոհվել:
Հարակից հրապարակումներ`
- ԻՊ-ն իր վրա է վերցրել Ռուվրեի եկեղեցում հարձակման պատասխանատվությունը
- Հռոմի Պապը դատապարտել է Ֆրանսիայի եկեղեցում տեղի ունեցածը
- Ֆրանսիայում եկեղեցու վրա հարձակման հետևանքով քահանա է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ