Չինաստանում 600-ից ավելի կոռուպցիոներ են ձերբակալել
Չինաստանի իրավապահ մարմինները «Աղվեսի որս-2016» արշավի շրջանակներում փախուստի մեջ գտնվող 634 կոռուպցիոներ են ձերբակալել։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը, փոխանցում է «РИА Новости» գործակալությունը։
Այս արշավը կոռուպցիոներների դեմ մեկնարկել է այս տարվա մայիսին։ Նախարարության հաղորդմամբ, 634 կոռուպցիոները ձերբակալվել են 67 երկրներում ու շրջաններում։ Նրանցից 16-ը այնպիսի մարդիկ են, որոնք համարվել են ամենափնտրվածը 100-ից։ Ձերբակալվածներից 205-ը անցնում են տասը միլիոն յուանի գողության գործով, մյուսներն էլ՝ 100 մլն յուանի։
Ձերբակալվածներից 48-ը թաքնվել են արդարադատությունից ավելի քան հինգ տարի, իսկ ևս 17 մարդ էլ՝ ավելի քան տասը տարի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին