Գվարդիոլան ուզում է պայմանագիր կնքել նոր դարպասապահի հետ
«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է 2017 թ. ամռանը հրավիրել նոր դարպասապահի։
«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատրաստվում է ուժեղացնել դարպասապահի դիրքը։ Քիչ հավանական է, որ Վիլլի Կաբալյերոյին նոր պայմանագիր առաջարկվի։ Ամենայն հավանականությամբ, նա կհեռանա ակումբից։ Գվարդիոլան ուզում է ուժեղ մրցակից գտնել Կլաուդիո Բրավոյի համար։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահներից մեկը՝ Ջո Հարտը, անցած ամռանը վարձավճարով տեղափոխվել է «Տորինո»։
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ