ԵԽԽՎ-ում կոռուպցիայի ու Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցողի շուրջ սկանդալը շարունակվում է
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչի շուրջ կոռուպցիոն սկանդալն իր երկրում չի դադարում։ Այս անգամ Մարկովիչին է անդրադարձել բոսնիական klix կայքը։
Կայքը գրում է, որ ԵԽԽՎ սոցիալիստների խումբը, որի անդամ է Միլիցա Մարկովիչը, խնդրել է անկախ հետաքննություն իրականացնել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետ կապված։ Այս որոշումը, ինչպես գրում է կայքը, կայացվեց այն բանից հետո, երբ Հայաստանը Մարկովիչին մեղադրեց կողմնակալության ու հօգուտ Ադրբեջանի զեկույց պատրաստելու մեջ։
Հիշեցնենք, որ Միլիցա Մարկովիչը ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկուցողն էր։ Զեկույցը վերնագրված էր «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»։ Այն ԵԽԽՎ-ում ընդունվեց 2016թ․-ի հունվարի 26-ին։
Նշվում է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը Մարկովիչին մեղադրում էր նրանում, որ զեկուցողն իր զեկույցը պատրաստելիս հիմք է ընդունել միայն Ադրբեջանի տեսակետներն ու այդպես էլ չի այցելել Լեռնային Ղարաբաղ։
«Հայերը կարծում են, որ Միլիցա Մարկովիչն անտեսել է կողմերի տեսակետներն ու ընդգծում են, որ այս ամենի ետևում եղել է նույն պայմանավորվածությունը, ինչպիսին հօգուտ Ադրբեջանի ընդունված նախորդ բանաձևերի դեպքում էր, երբ ԵԽԽՎ նախկին պատգամավորի (Լուկա Վոլոնտե ) հաշվին փոխանցվել էր անբացատրելի 2,4մլն եվրո»,-գրում է կայքը՝ նշելով, որ ԵԽԽՎ-ն միաձայն հայտարարություն է ընդունել, որով ԵԽԽՎ-ն պետք է ստեղծի անկախ մարմին ու պարզի կոռուպցիայի թաքնված դեպքերը։
Այս հարցի հետ կապված կայքը կապ է հաստատել Միլիցա Մարկովիչի հետ, ով ասել է, որ այս թեմայի շուրջ նոր մեկնաբանություն չունի ու այն անվանել «ծեծված» թեմա։
Մարկովիչը նաև նշել է, որ լինելու է ոչ թե նախաքննություն, այլ Սոցիալիստների խմբի պահանջով չափանիշների խստացում հետագա զեկուցողների համար՝ կանխարգելելու կոռուպցիան ու չարաշահումները։
Հարակից հրապարակումներ`
- Սարսանգի հարցով ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչը հայտնվել է սկանդալի մեջ
- Քվեարկելով կողմ Սարսանգի ջրամբարի բանաձևին, դուք Ադրեբեջանին տվեցիք քարտ-բլանշ՝ իր հանցագործ գործողություններում. Ն. Զոհրաբյան
- Սարսանգի ջրամբարի հետ կապված ԼՂՀ-ն պահպանում է բոլոր միջազգային նորմերը. Սեյրան Օհանյան
- Նաիրա Զոհրաբյանի հավաստիացմամբ՝ Սարսանգի բանաձևի հետ կապված նոր ռազմավարություն ունեն. «Ժողովուրդ»
- Սարսանգի ջուրն օգտագործելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է համագործակցեն Արցախի կառավարության հետ. Արթուր Աղաբեկյան
- Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին. Շ.Քոչարյան
- Թևան Պողոսյան. Սարսանգի ջրամբարի հետ կապված խնդիրները պետք է կարողանանք ճիշտ ուղիով տանել
- Արցախի վարչապետը՝ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարների օգտագործման հնարավորությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին