Պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 25 409.5 տոննա պարարտանյութ
«Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում այսօրվա դրությամբ ՀՀ մարզերի հողօգտագործողներին և ԼՂՀ-ին տրամադրվել է 24712.35 տոննա ազոտական, 344.9 տոննա ֆոսֆորական և 352.25 տոննա կալիումական պարարտանյութ:
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ մասնավորապես Արագածոտնի մարզին տրամադրվել է 2551.4 տոննա ազոտական, 27.4 տոննա ֆոսֆորական և 25.85 տոննա կալիումական, Արարատի մարզին՝ 1744.3 տոննա ազոտական, 72 տոննա ֆոսֆորական և 65.55 տոննա կալիումական, Արմավիրի մարզին՝ 3924 տոննա ազոտական, 110.5 տոննա ֆոսֆորական և 129.9 տոննա կալիումական,Գեղարքունիքի մարզին՝ 4222.95 տոննա ազոտական, 27.4 տոննա ֆոսֆորական և 57.35 տոննա կալիումական, Լոռու մարզին՝ 2090.6 տոննա ազոտական, 30.25 տոննա ֆոսֆորական և 20.5 տոննա կալիումական պարարտանյութ, Կոտայքի մարզին՝ 1645.05 տոննա ազոտական, 27.55 տոննա ֆոսֆորական և 28.75 տոննա կալիումական, Շիրակի մարզին՝ 4989.05 տոննա ազոտական, 35.75 տոննա ֆոսֆորական և 10 տոննա կալիումական, Սյունիքի մարզին՝ 1671.05 տոննա ազոտական, 6.4 տոննա ֆոսֆորական և 4.1 տոննա կալիումական, Տավուշի մարզին՝ 346.2 տոննա ազոտական, 0.55 տոննա ֆոսֆորական և 1.45 տոննա կալիումական պարարտանյութ, Վայոց ձորի մարզին՝ 508.75 տոննա ազոտական, 7.1 տոննա ֆոսֆորական և 8.8 տոննա կալիումական պարարտանյութ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հատկացված պարարտանյութերի դիմաց հողօգտագործողներն ամբողջությամբ կատարել են վճարումները: Պարարտանյութերի բաշխման գործընթացը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Պարարտանյութերի բաշխումն ու որակը վերահսկվում է. գյուղնախարար
- Գուցե մի անգամ ռեալ զիջումների գնանք, էջը փակենք. Վարչապետը՝ պարարտանյութի բաշխումից գոյացած պարտքերի մասին
- Պարարտանյութը 30 տոկոս ցածր գնով գյուղացուն հասցնելու հնարավորություն կա. Մասնագետ
- Իգնատի Առաքելյանը՝ պարարտանյութի սուբսիդավորման մասին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան