Գուցե մի անգամ ռեալ զիջումների գնանք, էջը փակենք. Վարչապետը՝ պարարտանյութի բաշխումից գոյացած պարտքերի մասին
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած երկու որոշումներում:
Առաջարկվում է կազմակերպությունների պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը՝ 2015-2016թթ. հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի բաշխման ծրագրով նախատեսված, սակայն չբաշխված մնացորդը 2017թ.-ին նույն ծրագրի շրջանակում բաշխումը կազմակերպելու, ինչպես նաև պարտավորությունների կետանցի համար հաշվարկված տույժերի մարումը ապահովելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ նախորդ տարիների պարարտանյութերի բաշխումից գոյացել են պարտավորություններ և այս տարի կան ընկերություններ, որոնք կրկին շարունակելու են այն մատակարարել. «Բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկելով՝ եկել ենք այն եզրահանգման, որպեսզի չխախտվի այս տարվա մատակարարումը՝ տանք հին պարտքերը գանձելու և վերադարձնելու ժամանակացույց»:
Կարևորելով որոշումը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին լինել ուշադիր:
Կարեն Կարապետյանը նշել է, որ այս տարի պարարտանյութի մատակարարման մրցույթի 19 մասնակցից հաղթող է ճանաչվել 2-ը, ինչի արդյունքում տնտեսվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ սուբսիդավորման գումարից:
Անդրադառնալով գոյացած պարտքերին՝ վարչապետն ընդգծել է, որ դրանք ունեն երկու բաղադրիչ՝ կանխավճար և սուբսիդավորում:
«Մենք տալիս ենք արտոնություն, որպեսզի որևէ գյուղատնտես չտուժի: Հետագայում մենք այդ բոլոր հարցերը դիտարկելու ենք: Մենք հսկելու ենք, որ ֆինանսական կարգապահությունը և այն, ինչի շուրջ պայմանավորվում ենք՝ լինի առարկայական»,-նշել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետն ընդգծել է նաև, որ պետք է հասկանալ գոյացած պարտքերի պատճառները և ցուցաբերել անհատական մոտեցում. «Գուցե մի անգամ ռեալ զիջումների գնանք, էջը փակենք և նոր էջից սկսենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին