ՄԻՊ գրասենյակ ստացված բողոքների մեծ մասը ոստիկանների դեմ են
Նախորդ տարվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացել է 5113 գրավոր և բանավոր բողոք: Ոստիկանության դեմ ստացվել է 631 բողոք, քրեակատարողական հիմնարկների դեմ՝ 307, դատարանների դեմ՝ 233, պաշտպանության նախարարության դեմ՝ 236 և այլն: Ազգային ժողովում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը տվյալները ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե պետական մարմիններից առավել շատ բողոք ներկայացվել է ոստիկանների դեմ, կարելի՞ է ասել, որ Հայաստանում մարդու իրավունքների ամենաշատ խախտողները ոստիկաններին են, նա ասաց. «Այն, որ բողոքները շատ են, դա ինքնին չի նշանակում, որ այդ մարմինն է ամենաշատը խախտում, բայց այն, որ բողոքները շատ են, արդեն վկայում է այն մասին, որ այստեղ ռիսկը շատ ավելին է, որ այդտեղ կխախտվեն անձի իրավունքները»:
Ա. Թաթոյանն ասաց, որ ոստիկանության դեմ ուղղված բողոքների մեծ մասը վերաբերում են սկզբնական փուլերին, երբ մարդը փողոցից կամ որևէ վայրից տարվում է ոստիկանութան բաժին:
«Այս փուլն է, որ վտանգավոր է անձի նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդման, ազատությանից զրկման տեսանկյունից: Դրա համար օրենքի նախագիծ ենք պատրաստել, պաշտոնական շրջանառության մեջ ենք դրել, որն ուղղված է փաստաբանների աշխատանքի ուժեղացմանը, նոր հանցակազմեր ենք առաջարկում սահմանել, եթե դրանք հատուկ դրսևորվել են ազատությանից զրկման վայր, քրեակատարողական հիմնարկ կամ ցանկացած այլ վայր նրանց մուտքն արգելելուն»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսյան դեպքերի բերման ենթարկելու ինստիտուտը ցույց տվեց, որ դրա գործադրումը ՀՀ-ում արդյունավետ չէ. Ա.Թաթոյան
- Արսինե Խանջյանի փաստաբանները դիմելու են դատարան՝ բողոքարկելու ոստիկանության գործողությունները
- Ինչ անել, եթե ձեզ բերման չեն ենթարկում
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ