2016-ին դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2517 քրեական գործ
2016 թվականին դատախազական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացվել Հայաստանի բոլոր հետապնդման մարմինների կողմից նախատեսված 39 հազար 78 նյութի նկատմամբ, որոնցից 18 հազար 540-ով հարուցվել են քրեական գործեր: Ազգային ժողովում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը տվյալները ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նա նշեց որ դատախազների կողմից ստուգվել է 24 հազար 572 նյութերով կայացված քերական գործերը մերժելու մասին որոշումների օրինականությունը: Ստուգման արդյունքում վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին 472 որոշում:
Դատախազական հսկողություն է իրականացվել նախաքննական բոլոր մարմինների կողմից 21 հազար 695 քրեական գործերի նախաքննության նկատմամբ: Դատախազների կողմից վերացվել է հետաքննության և նախաքննության մարմինների կողմից կայացված 1184 որոշում:
2016-ի ընթացքում 63 քրեական գործ դատախազների կողմից վերադարձվել են լրացուցիչ նախաքննության: Նախորդ տարի դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2517 քրեական գործ՝ 3992 անձի վերաբերյալ:
Դատախազների մասնակցությամբ դատարաններում քննվել և ավարտվել է 2239 քրեական գործ՝ 2703 անձանց նկատմամբ:
Նախորդ տարվա ընթացքում դատախազության կողմից քրեական գործերով դատական ակտերի, որոշումների, վճիռների դեմ բերվել է 439 վերաքննիչ, 99 վճռաբեկ բողոքներ:
Պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվել է շուրջ 3460 ուսումնասիրություն, ստուգում, հայտնաբերվել է 484 իրավախախտում, ներկայացվել է 1078 նախազգուշագում, հաղորդում, միջնորդություն, միջնորդագիր, նախապատրաստվել է 309 նյութ, որոնցով հարուցվել է 118 հայցեր, նախապատրաստված նյութերով 60-ով հարոցվել են քրեական գործեր:
2016 թվականի ընթացքում դատարանների կողմից արդեն իսկ լուծված դատական ակտերով, գործերով բավարավել և փաստացի վերականգնվել է 157 միլիոն 656 հազար դրամի վնաս:
Ա. Դավթյանի ներկայացմամբ, դատախազները մասնակցել են նաև պատժից վաղաժամկետ ազատման վերաբերյալ դատարան ներկայացված 155 միջնորդությունների քննարկմանը: Դրանով կայացած 47 ակտերի դեմ բերվել են վերաքննիչ բողոքներ, որոնցից 19 բավարվել են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին