Ուրբաթ օրվանից Թուրքիայից թռիչքը հետաձգած ինքնաթիռը ժամանել է «Վնուկովո»
I Fly ավիաընկերության ինքնաթիռը, որը թուրքական Բոդրումից պետք է թռչեր դեռ ուրբաթ օրը, լույս երկուշաբթի վայրէջք է կատարել Վնուկովո օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։
300 ուղևորներով ինքնաթիռը Մոսկվայի օդանավակայան հասել է կեսգիշերին մոտ։ Մոսկվա-Բոդրում ավիաչվերթը հուլիսի 22-ին հետաձգվել էր 16 ժամով։
Հուլիսի 21-ին Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվում է հանգստավայրային Բոդրում քաղաքից 10,3 կմ հարավ: Այն ցունամի է առաջացրել, վնասել է նաև մի քանի հին շենքեր և հանգեցրել էլեկտրականության ժամանակավոր անջատման:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին