Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնայի հետ
Շվեյցարիայում մեկնարկել է Բիլի շախմատային փառատոնը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մրցաշարին մասնակցում է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը(2562): Դասական շախմատի մրցաշարում նրա մրցակիցներն են Պենտալա Հարիկրիշնան (2737), Դավիդ Նավարան (2737), Էթիեն Բաքրոն (2715), Ռուսլան Պոնոմարյովը (2699), Պետեր Լեկոն (2678), Ալեքսանդր Մորոզեվիչը (2675), Հոու Յիֆանը (2666), Նիկո Գեորգիադիսը(2496) և Նոել Շտուդերը (2493): Առաջին տուրում Վահանյանը ոչ-ոքի խաղաց Պենտալա Հարիկրիշնայի հետ:
Անդրանիկ տուրում հաղթանակներ են տոնել Պետեր Լեկոն և Հոու Յիֆանը: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Վահանյանի մրցակիցն է լինելու Էթիեն Բաքրոն:
Հարակից հրապարակումներ`
- Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը կմասնակցի Բիլի հեղինակավոր շախմատային փառատոնին
- Ռաֆայել Վահանյանը «Բացառիկ ծառայությունների համար» պարգևատրվել է ոսկե մեդալով:
- Ռաֆայել Վահանյանը եզրափակեց լավագույն եռյակը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան