Թրաֆիքինգի կամ հարկադիր աշխատանքի են ենթարկվում նաև անչափահաս երեխաները
Վերջին երկու տարիների ընթացքում թրաֆիքինգի դեմ պայքարի բնագավառում Հայաստանում զգալի աշխատանք է կատարվել: Ի հայտ եկած փաստերով, մեծ թիվ են կազմել հատկապես աշխատանքային շահագործման դեպքերը՝ ընդհուպ ընտանիքներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության՝ կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրաբյանը:
«Կանանցից և տղամարդկանցից զատ՝ թրաֆիքինգի կամ հարկադիր աշխատանքի են ենթարկվում նաև անչափահաս երեխաները: Շատ դեպքերում մարդիկ աշխատանք են փնտրում և վստահում են հարևան-բարեկամներին, ովքեր այստեղ կամ արտերկրում գրավիչ աշխատանք են առաջարկում : Այլ հարց է, երբ երեխաներին թրաֆիքինգի ենթարկում են հենց ծնողները»,- նշեց ոլորտի ներկայացուցիչը՝ հորդորելով կասկածներ ունենալու դեպքում 114 հեռախոսահամարով զանգահարել նախարարության թեժ գծին:
Ասուլիսին ներկա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վաչե Հովսեփյանն իր հերթին նկատեց, որ 2017 թվականին հանարպետությունում գրանցվել է թրաֆիքինգի 7 դեպք, որից 4-ը՝ աշխատանքային շահագործման, 3-ը՝ սեռական:
«Աշխատանքային շահագործման բոլոր դեպքերը ներքին թրաֆիքինգի դեպքեր են, այսինքն՝ կատարվել են ՀՀ սահմաններում՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Սեռական շահագործման դեպքերից մեկը ներքին, երկուսն՝ արտաքին շահագործման դեպքեր են՝ Թուրքիայում և Արաբական միացյալ էմիրություններում: Նշված դեպքերով ի հայտ են եկել թրաֆիքինգի ենթարկված 12 տուժողներ: Նրանցից 5-ը սեռական շահագործման զոհեր են, 7-ը՝ աշխատանքային»,- ասաց բանախոսը:
Վաչե Հովսեփյանը նշեց նաև, որ 2016 թվականին արձանագրվել է թրևաֆիկինգի տասը դեպք, որից յոթը՝ աշխատանքային, երեքը՝ սեռական շահագործման :
Հարակից հրապարակումներ`
- Հայը Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում ենթարկվել է թրաֆիքինգի
- ՊՆ. Ներկայացվել է թրաֆիքինգի դեմ պայքարին խաղաղապահների ներգրավման միջազգային փորձը
- Պետքարտուղարության զեկույցը. Հայ կանայք և երեխաները երկրի ներսում ենթարկվում են սեռական ու աշխատանքային թրաֆիքինգի
- Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների աշխատանքային թրաֆիքինգի դեպք է բացահայտվել
- Թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը կարող է մոդել դառնալ մյուս երկրների համար
- Արտագնա աշխատանքի առաջարկներում թրաֆիքինգի վտանգը մեծ է. Ոստիկանություն (տեսանյութ)
- «Թրաֆիքինգը ծաղկում է այն երկրներում, որտեղ իրավունքի գերակայությունը թույլ է»
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ