Ինդոնեզիայի օդանավակայանում ինքնաթիռները թևերով հարվածել են միմյանց
Lion Air ինդոնեզական բյուջետային ավիաըներության և նրա դուստր A Wings ընկերության ինքնաթիռնեիրի թևերը բախվել են Հյուսիսային Սումատրայի Մեդան քաղաքի Կուալանամու միջազգային օդանավակայնի թռիչքուղու վրա։
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ Lion Air ավիաընկերության Boeing 737-ը վայրեէջք է կատարել այն պահին, երբ A Wings-ին պատկանող ATR-74-ը պատրաստվել է թռիչքի և գտնվել է թռիչքուղու սկզբում, որի վրա իջել էր Boeing-ը։ Վայրէջք կատարելով՝ թռիչքուղոււց ելք փնտրող Boeing-ը ձախ թևով հարվածել է ATR-74-ի աջ թևին։ Երկու ինքնաթիռ էլ վնասվել է, սակայն անձնակայզմի և ուղևորներից ոչ ոք չի տուժել։
Օդանավակայանի աշխատանքն ընդհատվել է 20 րոպեով։
Աղբյուրի հաղորդմամբ՝ բյուջետային քաղաքացիական ավիացիայի և թռիչքների ավելացման պատճառով Ինդոնեզիայի օդանավակայաններում բեռնվածությունն ավելացել է մի քանի անգամ։
Ինդոնեզիայի օդանավակայանների ավիադիսպետչերները 2017-ի ընթացքում բազմիցս են նախազգուշացրել մուտքային եւ ելքային թռիչքների թվի ավելացման հետրևանքով օդանավների բախման ռիսկի աճի մասին։
EMERGENCY Wings Air ATR-72 hit by Lion Air Boeing 737 while landing in Medan, Indonesia https://t.co/szuDSQizCY pic.twitter.com/1xLHu70dSl
— AIRLIVE (@airlivenet) 3 августа 2017 г.
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց