ԱՄՆ-ն իրավիճակի կարգավորումից հետո չի տեսնում Ասադին որպես Սիրիայի առաջնորդ
ԱՄՆ-ն սիրիական հակամարտության կարգավորումից հետո չի տեսնում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին որպես երկրի առաջնորդ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԻՊ-ի դեմ պայքարի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Բրետ Մակգերկը:
Նա նշել է, որ ներկա պահին Սիրիայում զուգահեռ մի քանի գործընթաց է տեղի ունենում՝ պայքար ԻՊ-ի դեմ, նաև իրավիճակի քաղաքական կարգավորում, որի հիմքում ընկած է ժնևյան գործընթացը:
Նրա խոսքով, երբ Սիրիայում լարված իրավիճակն անցնի, կմշակվի սահմանադրություն և միջազգային դիտորդների ներկայությամբ կանցկացվեն ընտրությունները, ԱՄՆ «չի կարծում, որ Բաշար ալ-Ասադը կպահի վերահսկողության տակ Սիրիան»:
Բրետ Մակգերկը դա բացատրել է նրանով, որ, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով, ներկա պահին Սիրիան վերականգնելու համար անհրաժեշտ է ավելի քան 2 միլիարդ դոլար, և «միջազգային հանրությունը չի օգնի Սիրիային այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ չկա արժանահավատ» իշխանություն:
Հարակից հրապարակումներ`
- Բաշար ալ-Ասադը պարզաբանել է, թե ինչ հանգամանքներում հրաժարական կտա
- Բաշար ալ-Ասադ. Իրանը Սիրիայի ամենամեծ աջակիցն է
- Առանց ժողովրդական աջակցության չեմ կարող հաջողակ լինել. Բաշար Ասադ
- Սիրիայի իշխանությունը ՄԱԿ-ին է հանձնել «քաղաքական լուծման» փաստաթուղթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին