«Ամենաատելի մարդը ԱՄՆ-ում» ճանաչվել է մեղավոր խարդախության մեջ
Բրուկլինի դատարանը ձեռնարկատեր Մարտին Շկրելին մեղավոր է ճանաչել արժեթղթերի խարդախության մեջ: Վեստի.ռու կայքը, հղում անելով The New York Times-ին, գրում է, որ 34-ամյա Շկերլին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում:
Մարտին Շկրելին հայտնի է որպես «ամենաատելի մարդը ԱՄՆ-ում»: 2015 թվականին նա գնել է «Դարապրիմ» դեղամիջոցի սեփականության իրավունքն ու գինը 13,5 դոլարից բարձրացրել մինչև 750 դոլար՝ մեկ դեղահաբի համար: Այդ դեղամիջոցը կենսական անհրաժեշտություն ունի ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց