Հասարակություն 18:00 14/08/2017 Հայաստան

Սամվել Ամիրխանյան. Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցում Երևան-Օրենբուրգ երթուղի ներառված չէ

«ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցում Երևան-Օրենբուրգ երթուղի ներառված չէ»: Panorama.am-ի գրավոր հարցման ի պատասպան հայտնեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը:

Հիշեցնենք, օրեր առաջ Երևան-Օրենբուրգ չվերթի ավտոբուսը ճանապարհին փչացել է, ուղևորները մնացել էին կես ճնապարհին: Վերանորոգման  ընթացքում մասնագետները նշել էին, որ  նման մեքենայով ուղևորների փոխադրում ուղղակի չէր կարելի: Քանի որ երկար ժամանակ չեն կարողացել ավտոբուսը կարգի բերել, 60 ուղևորներն ինքնուրույն են շարունակել ճանապարհը:

Քանի որ ուղևորներին փաստացի տեղ չէր հասցրել ուղևորափոխադրում իրականացնողը, հնարավո՞ր է ոլորտի պատասխանատու հանդիսացող մարմինը միջամտի, քաղաքացիների տոմսերի գումարը վերադարձնելու  համար:

«Տվյալ ուղղությամբ փոխադրում իրականացրած կազմակերպության վերաբերյալ նախարարությունը տեղեկատվություն չունի: Համապատասխանաբար քաղաքացիների գումարները վերադարձնելու գործընթացն էլ նախարարության իրավասությունից դուրս է»,-նշել է նախարարության պաշտոնյան:

Այս տարվա ընթացքում Հայաստանից դեպի Ռուսաստանի տարբեր քաղաքներ ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսներ վթարի ենթարկվեցին, նախարարությունից շտապեցին հայտարարել, դրանք պատկանում են ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններին, կամ էլ վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Նման դեպքերը կանխելու, նվազեցնելու համար ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը:

Ս. Ամիրխանյանի խոսքով, միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները կանոնակարգելու նպատակով 2016 թ. դեկտեմբերին ընդունվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից մշակված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները, որոնց պահանջներին համապատասխան՝ հստակեցվել են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման  պայմաններն ու պահանջները:

«Դրանք չկատարելու դեպքում խստացվել է վարչական պատասխանատվությունը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 2017 թ. հունվարին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից դեպի ՌԴ ձևավորվել են 10 միջպետական երթուղիներ, որոնք սպասարկող կազմակերպություններն ընտրվել են ՀՀ Կառավարության N1587–Ն որոշման («Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգ») պահանջներին համապատասխան, իսկ փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները լիարժեք բավարարում են տեխնիկական և սպասարկման որակի միջազգային պահանջներին: Անվտանգության պահանջներից ելնելով՝ դրանք սպասարկվում են մեկից ավելի վարորդներով»,-նշել է աշխատակազմի ղեկավարը:

Հիշեցնենք, որ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն արգելվում են: Կանոնավոր ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել նախարարության կողմից հայտարաված մրցույթում հաղթող ընկերությունները:

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ դեպի Ռուսաստան միջազգային ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականցվեն բացառապես ավտոկայարաններից: Դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր նոր երթուղիների կազմակերպման համար հայտարարված մրցույթում  ընտրվել են լավագույն 11 ընկերությունները, որոնք ներկայացրել են մեծ տեղատարողությամբ, հարմարավետ և ուղևորափոխադրման չափանիշներին համապատասխանող ավտոբուսներ և փորձառու վարորդներ:

«Կոչ ենք անում ուղետոմսեր գնել միայն ավտոկայարաններից ու օգտվել  կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից, քանի որ այդ փոխադրումները որակապես շա՛տ ավելի բարձր են և, որ ամենակարևորն է, անվտանգ»,- խորհուրդ էին տվել  նախարարությունից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:45
«Ժողովուրդ». Ընտանիքը հասարակությա՞ն, թե՞ կառավարությա՞ն բջիջն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՔՊ իշխանության գալը՝ ՀՀ Սահմանադրությունից մեզ հայտնի էր, որ ընտանիքը հասարակության բջիջն...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են Ադրբեջանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր է՝ Կիրանցում մարզային ուժային կառույցների ղեկավարների և մարզպետարանի աշխատակիցների...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ի՞նչպես է Նիկոլ Փաշինյանը խաբում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «19.11.2018թ․, Նիկոլ Փաշինյանը հանդիպելով Գեղարքունիքի մարզի համայնքապետերի հետ հայտարարել է....
Աղբյուր` Panorama.am
08:38
Էդգար Ղազարյան. Քանի որ Փաշինյանը չունի կրթություն և մասնագիտություն, անհրաժեշտ կլինի կազմակերպել հատուկ հանդիպում
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Քանի որ Նիկոլ Փաշինյանը չունի կրթություն և մասնագիտություն, պարզ չէ թե...
Աղբյուր` Panorama.am
08:31
Մայիսի 23-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղևոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
23:40
Քաղաքաշինության կոմիտեն ստիպել է քանդել նոր կառուցվող տիպային դպրոցի որոշ մասնաշենքեր
Քաղաքաշինության կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Քաղաքաշինության կոմիտեն միջոցներ է ձեռնարկել Գեղարքունիքի մարզի...
Աղբյուր` Panorama.am
22:55
ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված դեպքերով 15 քրեական գործով որևէ անձի նկատմամբ հետապնդում չի իրականացվում
2021-2022թթ․ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար հարուցվել է շուրջ 15 գործ, որոնցից որևէ մեկով որևէ...
Աղբյուր` Panorama.am
22:32
Չի՛ կարելի քաղաքական շահերի համար հետապնդում նախաձեռնել Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ։...
Աղբյուր` Panorama.am
22:23
Շիրակի թեմի առաջնորդը կհանդիպի երկրում ստեղծված ներկա իրավիճակի հետ չհաշտվող ավագանու անդամների հետ
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Մայիսի 23-ին, ժամը 15։00-ին, «Շիրակը Հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:15
Պայքարող տգիտություն. Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Պայքարող տգիտություն» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ ասում է. «Հայտնի անձն այսօր ասել...
Աղբյուր` Panorama.am
21:41
Մայիսի 23-ին Բագրատ սրբազանի հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է Բագրատ սրբազանի մայիսի 23-ի հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 13։00-ին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իշխանական պատգամավորն ԱԺ-ի ամբիոնն օգտագործում է ժողովրդին ու մեզ սպառնալու համար.Սրբազան պայքար
«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքն արձագանքել է ԱԺ ՔՊ-ական պատգամաբոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ՝ ԱԺ-ում ունեցած ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քննչական կոմիտեն զբաղվում է քաղաքականությամբ․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփիչ միջոցառմանը հայտնեց և՛...
Աղբյուր` Panorama.am
20:49
Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ծանր են տարել սրբազանի Կիրանցում հայտնվելը, Տավուշում ռեպրեսիաներ են սկսվել․ Գառնիկ Դանիելյան
«Շարժվում ենք առաջ՝ մինչ հաղթական ավարտ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, ողջունելով ներկաներին, ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ինքը պատահականության ծնունդ է, ոչ թե՝ պետականության երաշխավոր․ Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին
«Պապ թագավորի պատմությունը բացարձակ աղերս չունի իր հետ։ Ինքն անընդհատ կորցրել է։ Անկախ նրանից,թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կիրանց գյուղ անցնելու երկու ձև կա, թող իրենք ընտրեն․ Բագրատ սրբազան
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանն ամփոփում է  օրը։ Նա տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է ունեցել տնտեսագետների, կրթության ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
19:37
Եկան «սելֆի» արեցին ու գնացին․ Նոր Արեշ փողոցի բնակիչը կդիմի դատարան
Նոր Արեշի 48-րդ փողոցի բնակիչ Խաչատուր Սարաֆյանը Panorama.am-ին հայտնեց, որ պատրաստվում է դիմել դատարան՝ գույքի վնասի փոխհատուցում ստանալու...
Աղբյուր` Panorama.am
19:14
Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել․ Արսեն Խառատյանը՝ Փաշինյանին
«Ալիք մեդիա Հայաստան»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը գրում է․ «Մի վնասիր` «Do no harm» Մայիսի 22-ին, Ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հասարակական տրանսպորտի ուղեգծերում հնարավոր են չվացուցակի էական խախտումներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով (ինչին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Զարմանում եմ՝ ինչո՞ւ է այն մերժվել․ Նիկոլ Փաշինյանը՝ Հայ առաքելական եկեղեցին հարկելու առաջարկի մասին
«Մեր խնդիրն է, որ մենք ընդհանուր դրամաշրջանառության մեջ ստվերի տեղ չթողնենք։ Հասկանում ենք, որ Հայ առաքելական եկղեցին ունի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Որևէ խթան գոյություն չունի՝ մարդկանց մղելու գերազանցության․ Բագրատ Սրբազան
 Բագրատ Սրբազանը  հանդիպում ունեցավ կրթության ու գիտության ոլորտի մասնագետների հետ։ Սրբազանը նշեց, որ հավաքի կազմակերպման նպատակն...
Աղբյուր` Panorama.am
18:22
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառում՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում
Մայիսի 22-ին ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը նպաստող ծրագրերի շրջանակներում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պապ թագավորն այլևս չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն. Նիկոլ Փաշինյան
«Պապ թագավորն այլևս չի սպանվելու։ Ես որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու,...
Աղբյուր` Panorama.am
17:52
Անիտա Ավետիսյանի ու Դավիթ Հակոբյանի գեղեցիկ պարը
«Մոխրոտի երազներ» սերիաալում թոռնուհի կերպարը մարմնավորող Անիտա Ավետսիյանն ինսթագրամի իր էջում գեղեցիկ պարի տեսանյութ է հրապարակել,...
Աղբյուր` Panorama.am
17:45
«Դիզելի գործով» որոշումը կհրապարակվի մայիսի 29-ին
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
Աղբյուր` Panorama.am
17:32
Ավելի երջանիկ լինել չեմ կարող. Վաչե Թովմասյան
Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը, որի մասնակցությամբ Anora ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում, պատմել է իր...
Աղբյուր` Panorama.am
17:28
Սերժ Սարգսյան. Մենք սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չենք, դեմ ենք մեթոդներին, որոնք այսօր կիրառվում են
«Մենք սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չենք, դեմ ենք այն մեթոդներին, որոնցով այսօր այդ գործընթացն իրականացվում է։  Կողմ ենք,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Արտաշատի նախկին ոստիկանապետն արդարացվել է
4 տարի տևած քննության արդյունքում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Նախագահ, դատավոր՝ Հարություն Պետրոսյանի դատավճռով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք կսատարենք վարչապետի այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը. Սերժ Սարգսյան
22:01 22/05/2024

Մենք կսատարենք վարչապետի այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}