Քամին ու անձրևը մեծ վնասներ են պատճառել Ուռեկիին ու Շեքվեթելիին
Ուժեղ քամու և անձրևի հետևանքով Գուրիայի շրջանի Ուռեկի ու Շեքվեթելի գյուղերում ծառեր են ընկել, էլեկտրալարեր պոկվել, շատ տներ հոսանքազրկվել են:
Վրացական աղբյուրի փոխանցմամբ, վնասվել են նաև մեքենաներ, հինգ տների տանիքներ ավիրվել են:
Այս պահին գյուղերում արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները կամավորների օգնությամբ վերացնում են հետևանքները, բացում փակված ճանապարհները:
Հոսանքազրկված տների մեծ մասի էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց