Ս. Խաչատրյանին սպանություններ գործելու արտոնություններ են տրամադրո՞ւմ. Ն.Փաշինյան
Արդյո՞ք Սուրեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը նշանակում էր, որ իշխանությունները տվյալ անձնավորությանը թե Սյունիքում, թե Հայաստանի ցանկացած վայրում սպանություններ գործելու արտոնություններ են տրամադրում: Հարցը ԱԺ նիստի մեկնարկին հնչեցրեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` ուղղելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Պատգամավորի խոսքով` Ս. Խաչատրյանը Գորիսում իր տան մոտ «անձամբ է սպանել Գորիսի քաղաքապետի նմախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանին»:
«Հանրության մոտ արմատացած է այն համոզմունքը, որ այդ սպանությունը կոծկվել է ամենաբարձր մակարդակով»,- շեշտեց նա:
Սակայն ԱԺ նախագահը միայն շեշտեց, որ երբ կարողանան ԱԺ իրավասությունների շրջանակներում դատաիրավական և քննչական աշխատանք տանել, ապա այդ ժամանակ կարող է հարցն ուղղել ԱԺ-ին:
«Իսկ եթե նպատակն էր հնչեցնել, որ ժողովուրդը լսի, ապա արդեն հնչեցրեցիք»,- հավելեց նա:
Հիշեցնենք, Ս. Խաչատրյանը Կառավարության վերջին նիստում նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ