Հայտնի է սպանված երրորդ անձի ինքնությունը (տեսանյութ)
Այսօր Նուբարաշեն վարչական շրջանում կատարված սպանության հետևանքով սպանված երրորդ անձի ինքնությունը հայտնի է՝ Մեսրոպ Ալեքսանդրի Նազարյանց: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Կրակոցների հետևանքով մահացել էին նաև Դրաստամատ Հակոբջանի Թադևոսյանը և Լևոն Միհրանի Ղազարյանը, ով հայտնի է որպես Երրորդմասցի Լևոնիկ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Նուբարաշենում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և235-րդ հոդվածով։ Ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Դեպքի վայրում է գտնվում օպերատիվ-քննչական խումբը։ Նախաքննության ընթացքի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։
Նախորդիվ`
Երևանում քրեական հեղինակության և մյուսների սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին