Ականի պայթյունից վիրավորված քաղաքացուն նորից վիրահատելու են
Տավուշի մարզի Բերդավան գյուղի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորված Գաբրիել Բաբիկյանին երկրորդ անգամ են վիրահատելու: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց նրան վիրահատած բժիշկ, Էրեբունի բժշկական կենտրոնի ասիստենտ, օրթոպեդ-տրավմատոլոգ Ալեքսանդր Արզումանյանը:
«Ստաբիլ վիճակում է, դեռ շուտ է ինչ-որ բան ասել: Վերքի վիրաբուժական մշակում և ոտնաթաթի մասնակի ամպուտացիա է կատարվել ու ֆիքսվել է: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,-ասաց բժիշկը:
Նրա խոսքով, վաղ է նաև ապաքինման մասին խոսելը, քանի որ կրկին վիրահատություն է սպասվում` միկրովիրաբույժների հետ համատեղ:
«Վերքը նոր է, թարմ է: Հնարավոր բարդությունների մասին ևս վաղ է խոսել»,- ասաց նա:
Նշենք, որ Նոյեմբերյանի ԲԿ բեկորային վնասվածքներով տեղափոխվել էին 1965 թ. ծնված Գաբրիել Բաբիկյանը և 1959 թ. ծնված Ռաֆիկ Մուղդուսյանը: Քաղաքացիները վնասվածքները ստացել են ապրիլի 15-ին, ժամը 10.00-ի սահմաններում Բերդավան համայնքին պատկանող հանդամասի` հայ-ադրբեջանական սահմանի միջանկյալ գոտում` ծնեբեկ քաղելիս, երբ ականը պայթել էր:
Ռաֆիկ Մուղդուսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
Նախորդիվ`
Բերդավանում ականի պայթյունից վիրավորված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է
Մանրամասներ Բերդավանի սահմանագոտում ականի պայթյունի դեպքից
Բերդավանում ականի պայթյունից վիրավորված բնակչին վիրահատում են
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին