«Եթե դա տեղի ունենար Հայաստանում վրացական եկեղեցու հետ, աղմուկն ավելի շատ կլիներ» (Տեսանյութ)
Թբիլիսիի հայկական եկեղեցու դեմ կատարված հարձակումը ցավալի իրադարձություն է, որը չի կարելի օգտագործել քաղաքական աստառով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Նրա բնորոշմամբ, տեղի է ունեցել խուլիգանական գործողություն, և այստեղ կրոնական անհանդուրժողականության հարց չկա:
«Վրացիները խոսք ունեն՝ շատ լավ մարդ ես, բայց ափսոս հայ ես: Դա հին պատմական խնդիր է: Հայ համայնքը շատ մեծ է, ուզեն-չուզեն հայերի հետ պետք է հաշվի նստեն: Այն, ինչ կատարվում է Վրաստանում, դրան արտասահմանյան կառույցները այդքան մեծ գնահատական չեն տա: Եթե դա տեղի ունենար Հայաստանում վրացական եկեղեցու հետ, աղմուկն ավելի շատ կլիներ»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակումներ`
«Եկեղեցու դեմ հարձակումը տեղի է ունեցել կրոնական և ազգային ատելության հողի վրա»
Վրաստանի ՆԳՆ. Հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցածը էթնիկ բնույթ չի կրել
«Նրանք մեզ հայհոյում էին վրացերեն». Մկրտության ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Ջավախահայ պատգամավորը՝ Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակման մասին
Ջավախահայությունը դատապարտում է Թբիլիսիի հայկական եկեղեցու նկատմամբ կատարվածը
Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա, հնչել են կրակոցներ, կան տուժածներ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին