«Եկեղեցու դեմ հարձակումը տեղի է ունեցել կրոնական և ազգային ատելության հողի վրա»
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդը դատապարտում է Թբիլիսիի հայկական եկեղեցու դեմ կատարվածը և պահանջում է Վրաստանի իշխանություններից օրենքի ողջ խստությամբ պատժել հայ առաքելական եկեղեցու վրա հարձակված հանցագործներին, իսկ տեղի ունեցածի առիթով հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ:
«Բոլորը քաջ գիտակցում են, որ տվյալ հարձակումը տեղի է ունեցել կրոնական և ազգային ատելության հողի վրա, ինչի սերմերը ցավոք վաղուց արդեն սերմանվում են վրաց հասարակության մեջ:
Այն ինչ տեղի է ունեցել Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում քայլ է ուղղված մեր երկրի Եվրոմիությանն անդամակցության, հասարակական կայունության և պետականության դեմ։ Այդ իսկ պատճառով իշխանությունները պարտավոր են ի ցույց երկրի ողջ հասարակության օրենքի ողջ խստությամբ իրական պատասխանատվության ենթարկել հարձակման պատվիրատուներին, կազմակերպիչներին և հարձակումը կատարողներին:
Կոչ ենք անում նաև Վրաստանում գործող բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցներին, Եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություններին, ուշադրությամբ հետևել ազգային և կրոնական հողի վրա տեղի ունեցած ոճրագործության բացահայտման ու մեղավորների պատժման գործընթացին»,- ասված է Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհրդի հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակում`
Վրաստանի ՆԳՆ. Հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցածը էթնիկ բնույթ չի կրել
«Նրանք մեզ հայհոյում էին վրացերեն». Մկրտության ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Ջավախահայ պատգամավորը՝ Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակման մասին
Ջավախահայությունը դատապարտում է Թբիլիսիի հայկական եկեղեցու նկատմամբ կատարվածը
Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա, հնչել են կրակոցներ, կան տուժածներ