Կառավարությունը ընդունելի է համարում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետի հետաձգումը
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարությանն առաջարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարել և ՀՀ-ում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականը:
Ինրպես կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, առաջարկն, ընդունելի է, սակայն ժամկետի հստակ սահմանումը քննարկման առարկա է հանդիսանում:
«Թվայնացմամբ կազատականացվեն որոշակի քանակությամբ հաճախականային տիրույթներ, որոնց հատկացման հետևանքով պետբյուջե կապահովվեն զգալի ֆինանսական մուտքեր, նշված ժամկետում անալոգային ցանցի գործունեության ապահովման համար ծախ¬սերը գրեթե կկրկնապատկվեն՝ հաշվի առնելով անալոգային ցանցի պահ¬պան¬ման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,- նշեց նախարարը:
Ըստ Գ.Բեգլարյանի՝ ներկայացված փոփոխությունները չեն ներառում կարգավորման ենթակա հարաբերություններն ամբողջությամբ: Անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնց կարգավորումը նույնպես պահանջում է օրենսդրական փոփոխություններ և լրացումներ. մասնավորապես, իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզավորման կարգն ու պայմանները, ռադիոյի թվային հեռարձակումն ապահովելու նպատակով ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ