Արթուրո Վիդալը կազինո հաճախելու համար հեռացվել է Չիլիի հավաքականից
«Բավարիայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը բաց է թողել Պարագվայի ընտրանու հետ Չիլիի հավաքականի ընկերական խաղը: Թիմի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին պատժել է ֆուտբոլիստին կազինո այցելելու համար: Այս մասին հայտնում է «El Mercurio»-ն:
Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան, ըստ այլ աղբյուրների, հաղորդել է, որ Վիդալը հավաքականից հեռացել է անձնական պատճառներով: Հինգշաբթի նա վերսկսել է մարզումները «Բավարիայի» կազմում:
«Իհարկե, ես հիասթափված եմ, որ իմ հեղինակությանը հարված է հասցվել: Հավաքականից հեռացումը պայմանավորված է միայն ընտանեկան խնդիրներով: Մարզիչը հասկացավ ինձ, և ես դրական ալիքի վրա հեռացա ազգային թիմի ճամբարից»,- ասել է Վիդալը:
Ամռանը կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ Վիդալն ավտոմոբիլային վթարի է ենթարկվել: Լրջորեն տուժել է նրա կինը: Այդ միջադեպից առաջ Արթուրոն նաև կազինո էր այցելել:
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ