Հասարակություն 16:52 30/09/2013

Գերակա հանրային շահի մութ ամպերը` դարձյալ Տերյան 23, 25 շենքերի գլխին. Հերթական օտարումն է սպառնում

Հեղինակ` Մարի Թարյան

Տերյան 23, 25 շենքերի բնակիչները շատով հավանաբար կսկսեն թարմացնել պատշգամբներում տարիներ շարունակ կախված «SOS. Գերակա շահի անժամկետ պատանդներ», «Ո՛չ քանդելուն, այո՛ երեսպատելուն» գրություններով պաստառները:

Գերակա հանրային շահի մութ ամպերը դարձյալ կուտակվել են այս և հարակից մի քանի շենքերի գլխին: Նախորդ ամսվա վերջին Երևանի կառուցապատման ծրագիրն իրականացնելու համար քաղաքապետի առաջարկությամբ կառավարությունը հերթական անգամ գերակա հանրային շահ հռչակեց այս շենքերի նկատմամբ:

Բնակիչներին դեռ որևէ բան չեն ասել, նրանք այդ մասին տեղեկացել են կառավարության օգոստոսի 29-ի նիստի ընթացքում արված հայտարարությունից: «Մենք բազմիցս բողոքարկել ենք այդ որոշումները, մեր առաջին հայցը գտնվում է Եվրադատարանում: Գերակա շահի առկայություն գոյություն չունի, ինչը շատ հեշտ ապացուցվում է: Բացառիկ գերակա հանրային շահ հասկացությունը նախատեսում է պետական կառույց, որը պետք է լինի հանրության համար, որի կարիքը հանրությունը խիստ զգում է: Այսինքն շատ հրատապ է: Հիմա արդեն վեց տարի է անցել, ինչ մեր շենքերի նկատմամբ գերակա շահ են հռչակել և այդ հրատապությունը որևէ քաղաքացի չի զգում: Տեղյակ չենք, թե ինչումն է կայանում այդ գերակա շահը, որ չորս շենք պետք է քանդվի և փոխարենը կառուցվի ինչ-որ մի բան, որի մասին ոչ ոք չգիտի»,- Panorama.am-ի թղթակցին ասաց Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը:

Ըստ նրա` նույնիսկ կառուցապատման նախագիծ գոյություն չունի: «Այսինքն, ստացվում է, որ իշխանություններն ասում են` ես ուզում եմ մի բան, բայց դեռ չգիտեմ` ինչ: Դուք գնացեք այդտեղից, եկեք մենք ձեզ տեղահան անենք, հետո մենք կմտածենք` կկառուցենք շենք, չգիտեմ` տասը հարկանի, քսան հարկանի… համենայն դեպս աբսուրդային վիճակ է»,- ասաց բնակիչը:
Գործընթացը սկսվել է 2007 թվականի մարտին, երբ օտարվել է Լալայանց, Կողբացի և Տերյան փողոցներով պարփակված տարածքը, որոնց բակում` Պուշկինի 38 հասցեում «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն պետք է կառուցեր բարձրահարկ շենք և իրացներ այդ տարածքները:

Վարդան Գերավետյանի խոսքով, իրենք մինչև հիմա չգիտեն ինչի համար պետք է օգտագործվեն տարածքները: «Նրա համար, որ աշխատատեղ ստեղծվի, պե՞տք է մի բան քանդել, մի բան սարքե՞լ: Կան բազմաթիվ վթարային շենքեր, թող դրանցով զբաղվեն, մեր շենքը, որ վթարային չէ, չգիտես ինչու այդ խնդիրն առկա է: Միանշանակ պարզ է, որ նպատակն այն է, որ Կենտրոնի միակ շենքերն են մնացել, որ ուզում են իրենցով անել: Ես չէի էլ սպասում, որ այս մարդիկ մեզանից այդպես հեշտ հեռու կմնան»,- ասաց նա:

Վարդան Գերավետյանը նկատեց, որ նախկինում միշտ ասում էին, որ շենքերի արտաքին տեսքը բարվոք չէ, չի համապատասխանում Հյուսիսային պողոտայի ընդհանուր տեսքին: «Բայց այդ շենքում մարդիկ են ապրում: Երբ մարդու հագուսը մաշվում է, պետք է շորը փոխել, ոչ թե մարդուն դեն շպրտել: Համենայնդեպս մենք մեր սեփական ուժերով վերանորոգեցինք շենքը, երեսպատեցինք: Իսկ այդ շենքերը քաղաքի ամենակենտրոնում են գտնվում, և քաղաքապետը պետք է ինքը շահագրգռվածություն ունենար, որ քաղաքի տեսքը նորմալ լինի: Բայց իրենք միայն մի բանում էին հետամուտ, որ ամեն կերպ ԾԻԳ-ին աջակցեն մեզ տեղահանելու հարցում: Մենք որոշեցինք սեփական միջոցներով երեսպատել, բավական գումար ծախսեցինք, ծանր նստեց մեր շենքի բնակիչների վրա: Այսօր արդեն երեսպատված է և, ուղղակի փորձում են վերսկսել գերակա հանրային շահ հայտարարելու գործընթացը»,- ասաց Գերավետյանը:

Դեռ 2008 թ.-ին ԾԻԳ-ի այն ժամանակվա տնօրենը բնակիչներին հայտնել է, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն պատրաստ է նրանց ունեցած բնակարանի մակերեսով բնակարաններ տրամադրել Պուշկինի 38-ում կառուցվելիք շենքում, ինչին բնակիչները պնդում են, որ չեն համաձայնել և մինչ օրս էլ համաձայն չեն: «Մենք առհասարակ դեմ էինք այդ շենքի կառուցմանը: Բարձրահարկ շինությունը կառուցվում էր բակում, որտեղ մանակական խաղահրապարակ կար: Կանաչ տարածքներն էին վերացվում»,- հիշեցրեց բնակիչը:

Շենքի կառուցման դեմ դժգոհել են Կողբացի 42, Պուշկին 40, Տերյան 23, 25, 19, Լալայանց 37 շենքերի բնակիչները: Նրանք անգամ դիմել են դատարան, որ բակում շինարարարություն չարվի, բայց մերժվել են: «Ես համոզված եմ, որ հերթական անգամ ստելու են, թե իբր մենք խնդրել ենք, որ մեզ համար շենք կառուցեն, ու հիմա էլ չենք ուզում տեղափոխվել այնտեղ: Մենք չենք գնալու, դա բացառվում է, շենքը իրենք մեզ համար չեն կառուցել, ուղղակի բողոքների ալիքը մարելու համար են այդպիսի հայտարարություններ անում, ինչպես նաև թեմային անտեղյակ մարդկանց ներկայացնելու, որ իրբր թե մեր համար են կառուցել շենքը, մենք ենք խնդրել»,- ասաց նա:

Նշենք, որ քաղաքի կենտրոնում նշված հատվածի օտարումը և Պուշկինի 38-ում բազմահարկի կառուցման իրավունքը «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն ստացել է կառավարության 2007 թ. մարտի որոշմամբ: Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ էր սահմանվել 2009 թ. հունվարի 1-ը: Այդ ընթացքում օտարումը ընկերությունը չի կարողացել իրականացնել, քանի որ բնակիչները համաձայնություն չեն տվել, միայն մի մասի հետ է կնքվել պայմանագիր: Կառավարությունը 2009 թ. փետրվարին ընդունել է նոր որոշում, և վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 2011թ.: Հիմա տարածքները գերակա հանրային շահ հռչակելու մասին կառավարության նոր որոշումն ընդունվել է օգոստոսի 29-ի նիստում, uեփականության oտարման գործընթացը uկuելու վերջնական ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ն է:

Վարդան Գերավետյանը նկատեց, որ այս տարածքներն իրացնողը շարունակ նույն ընկերությունն է հայտարարվում, մինչդեռ օրենքը չի սահմանում, որ եթե նա չի կարողացել իրականացնել օտարումը, ապա կարող է ժամկետը երկարաձգվել: «Երկու անգամ արդեն մեր սեփականության մասով այդ գերակա հանրային շահը ճանաչվել է անվավեր օրենքի համաձայն: Հիմա նորից այդ մարդուն բերել են, որը երկու անգամ փաստորեն ձախողել է կառավարության որոշումը, իրավասություն են տալիս, ասում են` որովհետև դու այն ժամանակ ինչ-որ ծախսեր ես արել, բայց ավարտին չես հասցրել, մենք քեզ նորից ենք տալիս այդ հնարավորությունը: Այստեղ օրենքի կոպիտ խախտումներ կան»,- ասաց Վարդան Գերավետյանը:

Նա ընդգծեց, որ որոշման նախագծում նշված է խարխուլ կամ կիսախարխուլ բնակֆոնդի վերացման մասին, իսկ իրենց շենքերը վթարային չեն, միայն արտաքին տեսքից էին ոչ բարեկարգ, ինչն էլ վերացվել է: «Հիմնավորումը որպես գերակա բացառիկ շահի անհեթեթություն է ստացվում»,- ասաց նա:

Տեղեկանք

Քաղաքապետի ներկայացրած հիմնավորման մեջ ասվում է. «Տարածքի նկատմամբ նոր բացառիկ` գերակա հանրային շահ սահմանելը, հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և Երևան քաղաքի Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքում կառուցապատման ծրագրի իրականացմամբ կստեղծվի ներդաշնակ կառուցապատում Հյուսիսային պողոտայի հետ»:

Կառավարության նոր որոշման մեջ ասվում է. «ՀՀ օրենսդրության համաձայն և Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ կառավարությունը Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ: Ավելի վաղ նշված և Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքներում արդեն իսկ հաստատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կառավարության որոշումներով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը նշված տարածքների ձեռքբերողն է և կատարել է օտարման գործընթացներ: Սույն որոշման նպատակը նշված աշխատանքի շարունակումն է և քաղաքաշինական ծրագրի իրականացումը, ինչի շնորհիվ կստեղծվի ներդաշնակ կառուցապատում Հյուսիսային պողոտայի հետ»:

«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետում նշվում է. «Եթե ձեռքբերողը սահմանված ժամկետում (կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ) օտարվող սեփականության սեփականատիրոջը և գույքային իրավունք ունեցողին չի ուղարկում օտարման պայմանագրի նախագիծը, կամ պայմանագիրն ուղարկելուց հետո երեք ամսվա ընթացքում դեպոզիտ հաշվին չի հանձնում փոխհատուցման գումարը, կամ չի դիմում դատարան սեփականության օտարման հայցով, կամ յոթ օրվա ընթացքում. դեպոզիտ հաշվին չի փոխանցում դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը, ապա համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, և տվյալ սեփականության մասով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր»:

Հոդվածի 4-րդ մասով էլ սահմանվում է, որ «Եթե անհրաժեշտ սեփականությունն օտարելուց հետո ձեռքբերողը երկու տարվա ընթացքում չի սկսում օտարման հիմք հանդիսացող գործունեությունը կամ թույլ է տալիս պետության և ձեռքբերողի միջև կնքված պայմանագիրն անվավեր կամ վաղաժամկետ լուծման հիմք հանդիսացող խախտումներ կամ դատարանի վճռով սահմանված սեփականության օտարումն անվավեր կամ վաղաժամկետ լուծման հիմք հանդիսացող հանգամանքներ, ապա բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումը ձեռքբերողի մասով կառավարության որոշմամբ կամ շահագրգիռ անձի հայցադիմումով դատական կարգով կարող է համարվել անվավեր, և օտարված սեփականությունը մրցութային կարգով ենթակա է օտարման այլ անձանց»:

Վարդան Գերավետյանն այս գործընթացը բլեֆ է համարում և նկատում, որ այս ողջ ընթացքում օրենքի պահանջները չեն կատարվել, ընդհակառակը` օրենքը կոպտորեն խախտվել է: Նա ընդգծում է, որ իրենք չեն ընդունում այդ որոշումը և դուրս չեն գալու: Բնակիչներն անգամ չեն պատրաստվում ենթարկվել դատարանի որոշմանը: «Մեր հույսը մեր քաղաքացիական ուժերն են, մենք մեր ուժերով պաշտպանելու ենք մեր իրավունքն ու սեփականությունը»,- եզրափակեց նա:

Հետգրություն. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենք, հոդված 4.3. «Հասարակության և պետության կարիքը չի կարող համարվել բացառիկ՝ գերակա հանրային շահ, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում»:

Նշված տարածքները հանրային գերակա շահ են ճանաչվել 2007-ին և եթե մեկ տարվա ընթացքում կառավարության արդեն երրորդ որոշումը չիրականացվի, ապա օրենքի ուժով այս տարածքներն այլևս չեն համարվի գերակա շահ:

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}