Բելառուսը հետխորհրդային տարածքում փորձում է վարել Մոսկվայից անկախ քաղաքականություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ հասկացել է Բելառուսի իշխանություններին և աջակցել, այդ պատճառով երկու երկրների հարաբերությունները հիանալի են: Լուկաշենկոն նշել է, որ Ադրբեջանը հարուստ երկիր է և այդ երկրի հետ ունենալ 300 միլիոնի կամ նույնիսկ 500 միլիոն դոլարի հասնող ապրանքաշրջանառություն ամոթ է և հավելել, որ պետք է անընդհատ ավելացնել երկկողմ ապրանքաշրջանառությունը:

Տնտեսական և ռազմա-տեխնիկական համագործակցությունը

Վերջին շրջանում Ադրբեջանի և Բելառուսի ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, ինչը կապված է «Ազերի լայթ» տեսակի ադրբեջանական նավթի՝Բելառուս առաքումների հետ: 2013թ.-ի դրությամբ երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է 290 միլիոն դոլար, իսկ 2014թ.-ի հունվար-հուլիս ամիսներին՝242 միլիոն դոլարի: Բելառուսական արտահանման մեջ գերակշռում է արդյունաբերական արտադրանքը և զենքը: 

Բելառուսը Ադրբեջանից ներկրում է ինչպես նավթամթերք, այնպես էլ սինթետիկ նյութեր և գյուղատնտեսական արտադրանք:
Ինչ վերաբերվում է ռազմա-տեխնիկական համագործակցության, ապա այն նույնպես բավականին ակտիվ զարգանում է:

Բելառուսական «Տետրաէդր» ընկերության ներկայացուցիչ Իգոր Նովիկը հայտարարել է, որ իրենք Ադրբեջան են մատակարարել Т38 «Стилет» զենիթա-հրթիռային համակարգերի երկու մարտկոց:

Նովիկը նշել է, որ «Стилет»-ը արդեն գտնվում է Ադրբեջանի ԶՈւ-ի տրամադրության տակ, իսկ իրենց ընկերությունը համագործակցում է Ադրբեջանի հետ 10 տարի:

Т38 «Стилет»-ը ուկրաինա-բելառուսական արտադրության զենիթա-հրթիռային համակարգ է, որը նախատեսված է ցամաքային զորքերի, արդյունաբերական և ռազմական օբյեկտների պաշտպանության համար՝օդային ցանկացած տեսակի հարձակումներից: «Տետրաէդրը» ռադիոէլեկտրոնային զենքերի և ՀՕՊ համակարգերի արդիականցմամբ զբաղվող Բելառուսի առաջատար ընկերություններից է: 

2004-2012թթ.-ի ընթացքում Բելառուսը Ադրբեջանին է վաճառել 132 հրետանային համակարգ, 120 միավոր Д-30 հրանոթ, 12 միավոր «Пион» հաուբիցներ, 60 միավոր «БТР-70», ինչպես նաև 11 միավոր «СУ-25» կործանիչներ:

Նույն ժամանակահատվածում բելառուսական կողմը Բաքվին է վաճառել 153 տանկ: 

Բելառուսը փորձում է նվազեցնել իր կախվածությունը Մոսկվայից

Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար Մինսկը շահագրգռված է ադրբեջանական նավթով և գազով, ինչը հնարավորություն կտա Բելառուսին խուսանավելու և այլընտրանքային էներգետիկ ուղիներ ունենալու: Այդ պատճառով Մինսկը միշտ էլ հետաքրքված է եղել «Օդեսա-Բրոդի» նավթամուղի վերագործարկմամբ, ինչը թույլ կտա ստանալ այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ: Ուկրաինայի Օդեսա քաղաքը և Լվովի մարզի Բրոդի քաղաքը միացնող նավթամուղը կառուցվել է 2001թ.-ին: Նավթամուղի հզորությունը կազմում է տարեկան 14.5 միլիոն տոննա: 2011թ.-ից սկսած այդ նավթամուղով ադրբեջանական «Ազերի լայթ» տեսակի նավթը արտահանվել է Բելառուս: 

Բացի այդ, Մինսկը հետխորհրդային տարածքում մասնակցելով Մոսկվայի կողմից առաջ տարվող ինտեգրացիոն գործընթացներին՝Մաքսային և Եվրասիական միություն, դրան զուգահեռ ցանկանում է անկախ արտաքին քաղաքականություն որդեգրել և չշարժվել Մոսկվայի արտաքին քաղաքական ուղեծրում:

Դրանով է պայմանավորված նաև Լուկաշենկոյի հայտարարությունները կապված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչման հետ:

Բելառուսի նախագահը ընդգծել է, որ իրենք պաշտանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և չեն պատրաստվում ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը: 


Հարավային Կովկասում Մինսկի ռազմավարական գործընկերը Հայաստանն է

Հայ-բելառուսական հարաբերությունները թրծվել են դեռևս 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ հայերը և բելառուսները պայքարում էին ընդհանուր թշնամու`ֆաշիզմի դեմ, պաշտպանելով այդ պահին ընդհանուր հայրենիքը`ԽՍՀՄ-ը:

Պատերազմի պատմության ամենահերոսական էջերից մեկի`բելառուսական տարածքում գտնվող Բրեստի ամրոցի պաշտպանությանը մասնակցել են նաև հայորդիներ, որոնք իրենց անունները անմահացրեցին այսօր Բրեստի ամրոցի տեղում գործող հուշահամալիրի հերոսների պատվանդանին:

Այդպիսի հերոսներից էր Սամվել Մաթևոսյանը, ով պատերազմը դիմավորել էր Բրեստի ամրոցում`6-րդ հրաձգային դիվիզիայում:

Մաթևոսյանը ֆաշիստների դեմ մարտնչել է Բրեստի ամրոցի Խոլմսկի դարպասներ կոչվող հատվածում, որտեղ տեղի են ունեցել ամենաթեժ մարտերը:

Սամվել Մաթևոսյանը Բրեստում 1941թ.-ի հունիսի 22-ին կազմակերպել և գլխավորել է առաջին հակահարձակումը ֆաշիստների դեմ:

Մաթևոսյանը մասնակցել է նաև պարտիզանական շարժմանը, իսկ պատերազմի ավարտական փուլում մասնակցել Բեռլինի և Պրահայի գրավման օպերացիաներին:

1957թ.-ին Բրեստի ամրոցի պաշտպանության համար արժանացել է Կարմիր աստղի շքանշանին:

Հայ-բելառուսական ռազմական համագործակցության մեկ այլ, փառահեղ էջերից է նաև 1944թ.-ին իրականացված Բելառուսի ազատագրման գործողությունը, որը կրում էր Բագրատիոն անվանումը:

Բագրատիոն գործողությանը և բելառուսական մի շարք շրջանների ազատագրմանն է մասնակցել 1-ին Մերձբալթյան ճակատի հրամանատար, լեգենդար Հովհաննես Բաղրամյանը:

Այսօր էլ հայ-բելառուսական հարաբերությունները երկրների բարձրագույն ղեկավարների կողմից բնութագրվում են որպես ռազմավարական և բարեկամական:

Բելառուսում բնակվում է բավականին ակտիվ հայ համայնքը, որը ներգրավված է բելառուսական հասարակության բոլոր ոլորտներում`տնտեսությունից մինչև մշակույթ:

2005թ.-ի մարդահամարի տվյաներով, երկրի տարածքում բնակվում էր 10.000-ից ավելի հայ:

Բելառուսի տարածքում գործում են հայկական մի շարք կրթական-մշակութային օջախներ, որոնց թվում Մինսկի Հայաստան մշակութային-լուսավորչական ընկերությունը, Էրեբունի անսամբլը և այլն:

Հայաստանը և Բելառուսը հանդիսանում են միևնույն ռազմա-քաղաքական միավորման`ՀԱՊԿ-ի անդամներ, ինչպես նաև ԱՊՀ-ի և մի շարք այլ կազմակերպությունների անդամներ, ինչը խթանում է հարաբերությունների զարգացումը նաև միջազգային կազմակերպությունների, հարթակների շրջանակներում:

Հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունները ներառում են մի շարք ոլորտներ`բելառուսական կողմը շահագրգռված է իր ապրանքների ներկայացվածությամբ հայկական շուկայում, իսկ Հայաստանն էլ ցանկանում է օգտագործել գյուղատնտեսության, գյուղմեքենայացման ոլորտում բելառուսական հարուստ փորձը:

Արտյոմ Բալասանով



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարջ ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}