Պետք է թույլ տալ անարգել մուտք գործել սննդի ցանկացած օբյեկտ և ստուգում կատարել. Կ. Չիլինգարյան
Եթե ձմռանը կամ գարնանը սնունդը կարող է փչանալ մեկ երկու օրվա ընթացքում, ապա այս եղանակային պայմաններում այն փչանում է մեկ երկու ժամվա ընթացքում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն՝ ընդգծելով, որ պետք է հնարավարություն տալ ստուգում իրականացնող կազմակերպություններին անարգել մուտք գործել սննդի ցանկացած օբյեկտ և ստուգում կատարել:
«Մեր երկրում ստուգում անցկացնելու համար պետք է թույլտվություն վերցնել ռեստորանի կամ տվյալ սննդի կետի տնօրենից: Մշտադիտարկման ձևով չես կարող մուտք գործել օբյեկտ և առանց աշխատանքը կասեցնելու ստուգում կատարել»,-նշեց Կ. Չիլինգարյանը:
Նրա խոսքերով կառավարությունում որոշում եղավ, որով մինչև 70 մլն դրամի շրջանառություն ունեցող օբյեկտում ստուգում անցկացնելու համար թույլտվություն ունենալ վարչապետից, սակայն սնունդն այն ոլորտն է, որտեղ պետք է կարողանալ անխոչընդոտ մտնել:
«Ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն էլ է ազդում սննդի արագ փչացմանը, բայց եթե ստուգումներն էլ անարգել իրականացվեն, ավելի կպակասեցին թունավորման դեպքերը»,-նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահն՝ ավելացնելով, որ ցանկացած սննդի օբյեկտում սպառողը կարող է սերտիֆիկատը պահանջել:
Նախորդող`
Պիպոյան. Թունավորումները պետական օղակների ոչ պատշաճ աշխատանքի հետևանք են
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան