Հարցազրույցներ 11:30 26/04/2014

Երեք ամիս զենքը ձեռքին` ուղիղ պատերազմի աչքերին նայելով. հալեպահայը իր տունն էր պահում

Հեղինակ` Մարի Թարյան

Հալեպահայ Պետրոս Քիրազյանը երեք ամիս ուղիղ նայել է սիրիական պատերազմի աչքերին: Մի կողմից զենքը ձեռքին կռվում էր, իր տունն էր պաշտպանում, մյուս կողմից` ընտանիքի համար սնունդ հայթհայթում:

Հալեպում, երբ պայթեց ահաբեկիչների առաջին ռումբը, հայ տղամարդկանցից շատերը զենք վերցրին իրենց մայրերին, կանանց, աղջիկներին ու տունը պաշտպանելու համար:

Հայկական թաղամասերը, եկեղեցիներն ու մշակութային օջախները ապահով էին. թիկունքը, բացի կառավարական զորքերից, իրենց որդիներն էին պահում:

«Հայերս, մեր քրիստոնեական շրջանները պաշտպանում էինք: Ամենքս էլ օգնում էինք, որ չկարողանան մտնել մեր տները: Ես երեք ամիս զենքը ձեռքիս եմ եղել: Իմ ընտանիքը, իմ տունն եմ պաշտպանել: Պատերազմին մասնակցել եմ, որ մեր եկեղեցիները, դպրոցները պահպանվեն, զինյալները չներխուժեն և չոչնչացնեն: Իրենք ցանկանում են մտնել հայկական թաղամաս, որ տեր դառնան մեր տներին, մեր զավակներին: Մինչև հիմա շատ երիտասարդներ հենց այդ ամենը պահելու համար են զենք վերցնում: Մեր երիտասարդները մահի էլ պատրաստ են, որ նրանք մի բան չանեն մեր կանանց, աղջիկներին»,- ասում է հալեպահայը:

Պետրոս Քիրազյանի խոսքով, հայկական թաղամասերը հիմա պաստառներով շրջապատել են, որ մարդիկ կարողանան անցուդարձ անել: Բայց ահաբեկիչները կարողանում են ներս թափանցել, ուսումնասիրել տարածքը, որ հետո հրթիռներով խփեն:
Հիմա Հալեպում վիճակն ավելի է բարդացել, ամեն օր լսում է նոր պայթյունների ու զոհերի մասին: Ամեն մի լուրը սրտի դողով է ընդունում, եղբայրը, հարազատները դեռ այնտեղ են:

Հալեպից արդեն 1 տարի 10 ամիս Երևան տեղափոխված Պետրոս Քիրազյանն այս ընթացքում մոտ 10 անգամ գնացել ու հետ է վերադարձել:

«Մենք այնտեղ ենք ծնվել, մեր հիմքն այսքան տարի այնտեղ ենք դրել: Անուշ բան է: Բայց հետ գնալու հնարավորություն չկա: Հենց լավացավ վիճակը, պիտի գնանք, ունեցվածքը վաճառենք, վերադառնանք մեր հայրենիք: Այդ մուսուլմանական երկրում էլ չենք կարող շարունակել ապրել: Վստահություն չկա էլ այնտեղ: Բացի այդ, երբ հայրենիքի տաք վերաբերմունքն ես զգում, չես ուզում հեռանալ»,- նշում է նա:

Հիմա Երևանում է փորձում նոր կյանք սկսել: Պետրոս Քիրազյանը Սիրիայում երկաթ տաշելու գործով էր զբաղվում, իսկ եղբայրը` համեմունքների վաճառքով:

Երևանում եղբոր գործն է շարունակում. «Ինձ օգնեց, որ նման գործ դնեմ Հայաստանում: Բոլոր տեսակի համեմունքներն ունեմ` լիբանանյան, հալեպյան…»:

Ընտանիքը ևս չի ցանկանում վերադառնալ Սիրիա, արդեն սովորել են այստեղի կյանքին. «Սկզբում դժվար էր, բայց կամաց-կամաց ստացվում է: Ով ուզում է աշխատանք գտնել, գտնում է: Պիտի հարմարվենք, գործ անենք: Եթե այստեղ ինչ-որ գործ չհիմնենք, Սիրիայում էլ վատ լինի, ի՞նչ պիտի անենք»:

Պետրոս Քիրազյանի կինը` Վիկտորիա Շիշլոյանը ամուսնուն օգնում է գործերում: Կինը երբեք չի չի աշխատել. «Ամուսինս ու տղաս էին աշխատում: Այնտեղ կանայք ընդհանրապես չեն աշխատում, էրիկմարդն է պահում տունը: Կինը զբաղվում է իր զավակների խնամքով, տան գործերով»:

Վիկտորիա Շիշլոյանը Հայաստանի կյանքից չի դժգոհում, բայց իր տունը կարոտել է. «ՄԵր տունը հինգ հարկանի շենքում էր, հինգերորդ հարկում: Անհանգստանում եմ տանս համար: Վտանգավոր հատվածում չէ, բայց հրթիռները, որ ընկնում են, վերջին հարկերն են վնասում: Մեր տունը Զվարթնոց եկեղեցու հարևանությամբ է: Իմ հարազատներին եմ կարոտում, հարևաններիս: Միշտ կապ ենք հաստատում: Շատ դժվար են ապրում, շատ դժվար: Հրթիռների և դիպուկահարների վախով: Ջուրն ու էլեկտրականությունը արդեն մոռացել են ինչ է: Հիմա կյանքի հարց է: Առանց ջրի ու էլեկտրականության սովորել են, բայց ապահովություն չկա: Եթե կարողանան դուրս գալ հաց բերելու, լավ է»:

Երևանում ապաստանած հալեպահայ ընտանիքին ապրում է հույսով, որ սիրիական պատերազմը կավարտվի և ամեն օր աղոթում են, որ այդ երկրում խաղաղություն լինի:

Սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`

«Ուզում է այնտեղ ոսկի տեղա, հետ չեմ գնա». Հալեպահայ ոսկերիչն Արցախում հող է մշակում

Քեսաբահայի հայացքն անցյալում է, սիրտը՝ անտեր մնացած տանը

Սիրիահայ բժշկի հիվանդանոցը՝ զինյալների բուժարան. Օտար կռիվն ու սեփական կորուստը

Սիրիահայ Պերճի տրեխներով ու յափնջիով Սարոն. «Հայություն կա «Անուշ»-ի մեջ»

Ուրիշի պատերազմը. Հալեպահայ ոսկերչի կիսատ թողած կյանքն ու անորոշ ապագան

Հալեպից Հորդանան, ապա Հայրենիք. Հետևում թողած թագավորական առաջարկների ու կյանքի մասին

Ապրել օտար հողում և Հայաստանը մեջդ ապրեցնել. Սիրիահայ ընտանիքի վերջին հանգրվանը

Սիրիայից Արցախ. Հայ երիտասարդը չավարտված պատերազմում իր գործն է գտել

«Հայրս ու մայրս 1915-ի ջարդն են տեսել, մենք էլ այսօր ավելի ճերմակ ջարդ տեսանք»

Հալեպի հայ հարսների օժիտն ասեղնագործող ու ծաղկող կնոջ մասին

Հալեպում թողած պարտությունն ու Հայաստանում գտած հաղթանակը

Ընդհատվող ժամանակագրություն` Հալեպից Երևան

Հալեպահայ մանկաբույժը՝ հայրենիքի, երեխաների ու խորթ չապրելու մասին

Հալեպի տունը պոկել-բերելու և այդպես էլ օտար մնալու մասին

Շուտ մեծացած մանուկներ, գողացված ուրախություն, ապրելու տենչ, հայ ընտանիքը չի լքում Հալեպը

Աշխարհի որ ծայրն էլ գնաս, հետ ես գալու, որովհետև միշտ կարոտելու ես. Հալեպահայ սրտաբան

Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած. Հալեպահայը կամավոր աշխատում է փախստականների համար

Տան կարոտը, հայրենիքը չթողնելը, հայ մնալու պարտքն ու Թումանյանի «Անուշը»… Հալեպահայ օպերային երգչուհին

«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը

Սիրիահայ կնոջ պատմությունը… Գաղթականության շրջանի, օտարին թողած տան, սարերի հետ խոսելու և գտած հայրենիքի մասին

Հալեպահայ ատամնաբույժի անցած ճամփան` Հալեպից մինչև անապատ, Լիբանանից` հայրենիք. Մահն ամեն րոպե գոյություն ուներ

Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք

Երեսուն տարվա լուսանկարչի կյանք ու առանց լուսանկարելու երեք տարի. Սիրիան իմ սրտին մոտ է, բայց Հայաստանն ավելի

Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է

Պանիր, զահտար ու մարթադելլա. Նորան իր հետ բերել է հալեպյան ուտեստները, այստեղի էլ ջուրն ու օդն է սիրում

«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում

Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել

Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա 

Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:29
Կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ Մենք...
Աղբյուր` Panorama.am
11:17
Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան
«Շատ կարևոր եմ համարում, որ հասարակության արթնացման գործընթացը սկսել և շարունակվում է»,-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:43
Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Այս և բազմաթիվ այլ լուսանկարներ ու տեսանյութեր մեր ոստիկանությանը պատիվ...
Աղբյուր` Panorama.am
10:34
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվում, որին մասնակցում է Պարգև սրբազանը
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում այսօր մասնակցում է մատուցվող Սուրբ Պատարագին: Հիշեցնենո, որ Քրիստոսի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Էրդողանն ու Միցոտակիսը կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը»
Թուրքիայի և Հունաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը կորոշեն այն ճանապարհային քարտեզը, որին Անկարան և...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ռազբորկա» ու կրակոցներ ոստիկանության Մասիսի բաժնի «քթի տակ»
«Այսօր՝ մայիսի 11-ին, հերթական ռազբորկան ու կրակոցներն են հնչել Մասիս քաղաքում՝ ոստիկանության Մասիսի բաժնից գրեթե 1 կմ հեռավորության վրա,...
Աղբյուր` Panorama.am
08:44
Եկեղեցին այսօր նշում է Երկրորդ Ծաղկազարդը
Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող...
Աղբյուր` Panorama.am
08:32
«Եվրատեսիլ»-ում Հայաստանը 8-րդ տեղը գրավեց
«Եվրատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթում հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Նեմոն՝ The Code երգով: Ազգային ժյուրիների և...
Աղբյուր` Panorama.am
23:02
Բագրատ Սրբազանը վաղը Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին։
Աղբյուր` Panorama.am
22:36
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 99-րդ թողարկումը
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթ 99-րդ թողարկումը։ Այսօրվա հերթապահներն են  հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը,...
Աղբյուր` Panorama.am
21:36
Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության՝ սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշումից,...
Աղբյուր` Panorama.am
21:01
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:13
Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ծնվել է Անդրեի որդին
Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։ Այս մասին գրում է Armlur-ը։ «Անդրեն այս մասին լռում է, քանի որ հղի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճեց ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը /54կգ/...
Աղբյուր` Panorama.am
19:25
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում
ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում
«Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՊՆ-ն նյութը հորինված է որակում
«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
17:46
Երկրաշարժ՝ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:41
Երևանի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 11-ին, ժամը 14:17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սպիտակ-Երևան ճանապարհը փակ է
Հանրապետության տարածքում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները։ Քաղաքացիները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը։ Երթևեկությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Գոհար Մելոյանը հրապարակել է ցուցարարի ուղեցույց
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է՝ շարունակում են արձանագրվել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորում
Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի. «Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով...
Աղբյուր` Panorama.am
15:45
1-02 ձեր հոր տնից չեք բերել. Ի պատասխան ոստիկանի սպառնալիքի
Այսօր անհանզանդության ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը, դիմելով տարեց տղամադուն, ասում է.  «Դե որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Աարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով  ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}