Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք

Հեղինակ` Մարի Թարյան

Սիրիայում Թագվոր Բոյաջյանի ընտանիքն ազգականների մեջ միակն է, որ մինչ օրս չի լքել երկիրը: Դամասկոսի թեմի ատենապետը կնոջ ու երկու զավակների հետ շարունակում է ապրել ու աշխատել պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիայում: Սիրիահայի ընտանիքը 30-ական թվականներից Թուրքիայից եկել է Հունաստան, Հունաստանից` Դամասկոս: Հիմա հորեղբոր տղաները բոլորը գնացել են Ամերիկա, մի մասը Բեյրութում են: Թագվոր Բոյաջյանն համոզված չէ, որ պետք է թողնի ու գնա Սիրիայից, հույս ունի, որ իրավիճակը կլավանա: «Եթե այս վիճակն էլ պահպանվի, էլի լավ է: Այնտեղ տուն-տեղ ունեմ, ապրուստ: Ո՞ւմ թողնենք գան: Ես չեմ կարող տիկնոջս վերցնել ու գալ, իսկ զավակներս մնան, նույնն էլ իրենք»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է սիրիահայը:

«Զինյալներով շրջապատած են, եթե մեկ շրջանից մյուսն ես անցնում, խուզարկում են»

15 օրով երկու շաբաթ առաջ եկավ Հայաստան, բոլոր ընկերները, հարազատներն այստեղ են, որոշեց երկու շաբաթ էլ հետաձգել վերադարձը. «Կինս, զավակներս Սիրիայում են, աշխատում են: Երեք զավակ ունեմ, տղաներիցս մեկը Սաուդյան Արաբիայում է, մյուս երկուսը` աղջիկս ու տղաս Դամասկոսում են»:

Թագվոր Բոյաջյանը երկու տարի` 67-69 թթ, սովորել է Երևանում, էլեկտրոմեխանիկ է: Դամասկոսում սեփական բիզնես ունի, էլեկտրական ապրանքներ է ներմուծում: Պատերազմի ընթացքում գործը վատացել է, երկուսուկես տարի է գրեթե գործ չկա: Այնուամենայնիվ, դեռ իրավիճակն այնպիսին չէ, որ վերջանականապես տեղափոխվեն հայրենիք:

Վերջին անգամ Հայաստանում եղել էին մայիսին, կնոջ հետ: Գալիս են Բեյրութի օդանավակայանով: Թագվոր Բոյաջյանը պատմում է, որ Սիրիայի բոլոր օդանավակայանները փակ են, բայց ներքին գծերն աշխատում են: Դեպի Հայաստան թռիչքը մոտ յոթ ամսի առաջ դադարեցվել է, ստիպված Լիբանանի ճանապարհով են գալիս. «Մեքենա ես վարձում, գնում Բեյրութ, որտեղից էլ` Հայաստան»:

Դամասկոսից Հալեպ տանող ճանապարհը նույնպես փակ է: Մի ճամփա կա, ավտոբուսները գյուղերով են գնում, բայց դա էլ շատ երկար ժամանակ է խլում: Եթե նախկինում ճանապարհը 4 ժամ էր, ապա հիմա մոտ 11 ժամ է տևում: «Ինչ պատերազմը սկսվել է, ես Հալեպ չեմ գնացել: Այնտեղ մի քույր ունեի, նա էլ արդեն մեկուկես տարի է ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Հալեպում իրավիճակն անտանելի է»,- ասում էնա:

Դամասկոսի թաղամասը, որտեղ ապրում և աշխատում են, ապահով է, փակ գոտու մեջ: Սիրիահայի խոսքով` ավելի վտանգավոր է Դամասկոսի շուրջը, որտեղ մեծ մասը փլատակներ են. «Զինյալներով շրջապատված են, եթե մեքենաներով մեկ շրջանից մյուսն ես անցնում, խուզարկում են, անշուշտ դա մեծ ժամանակ է խլում: Բայց դա էլ ապահովության համար է: Իսկ Լիբանանի ճամփան դեռ ազատ է, Դամասկոսից դուրս գալու ժամանակ զինվորական անցակետեր շատ չկան, հետ վերադառնալուց են հիմնականում ստուգում: Եթե նախկինում երկուսուկես ժամում էինք Լիբանան հասնում, հիմա չորս ժամից ավելի է տևում ստուգումներ անցնելով: Նայած բախտին, ժամանակին»:

«Ամեն օր մի քանի հրթիռ են գցում, ճանապարհիդ ընկավ, չընկավ… դա էլ արդեն բախտ է»

Դամասկոսի թեմում ժողովներ տարին մեկ երկու անգամ են լինում: Երկու տարին մեկ գալիս են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` թեմերի ժողովին. «Նախորդ տարի էինք եկել: Էջմիածինն ահագին մեծ գումարներով օգնեց սիրիահայերին: ՀՀ կառավարություն էլ օգնեց, պարեն ուղարկեցին: Կիլիկիո կաթողիկոսությունն էլ ահագին օգնում է: Եկեղեցում հանձնախումբ կա` շտաբ օգնության մարմին: Մեր եկեղեցին` Սուրբ Սարգիսը, առաջնորդի հովանավորությամբ բաժանում է այդ օգնությունը: Ամեն ուրբաթ չքավոր ընտանիքներն են գալիս, կամ սնդուկներով ուտելիքներ ենք բաժանում, կամ գումարներ` գոյատևելու համար, իհարկե այդ գումարները մեծ չեն, չենք էլ կարող ամենը միանգամից բաժանել»:

Դամասկոսի հայ համայնքը 8-9 հազար էր, մեծամասնությունը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ էին: Պատերազմի ընթացքում ով կարողացել է քաղաքից հեռանալ, դրսում ապրել, գնացել է: Մնացողների մեծ մասն էլ մարդիկ են, ովքեր հնարավորություններ չունեն դուրս գալու, դրսում ապրելու ունեցվածք, գումարներ չունեն. «Մնում են, բայց դե ամեն օր մի քանի հրթիռ են գցում: Ճանապարհիդ ընկավ, չընկավ… դա էլ արդեն բախտ է»:

Թագվոր Բոյաջյանը պատմում է, որ տնից աշխատում են քիչ դուրս գալ, տանը մնալն ավելի ապահով է. «Առավոտյան 10-ին գնում ենք աշխատանքի, մինչև երկուսը, երեքն աշխատում ենք ու վերադառնում տուն: Մեր շրջանում հիմնականում դեսպանատներ են, չնայած մեծ մասը դատարկ են, թողել, գնացել են: Հարավային ամերիկայի, արաբական մի քանի երկրների, Հայաստանի դեսպանատները գործում են, եվրոպականներն էլ գրեթե դատարկ են:

Շինություններն ավիրված են: Մեր եկեղեցու վրա էլ մի քանի անգամ հրթիռ ընկավ, դպրոցների վրա են նետում: Դեմն առնելու հնարավորություն չկա: Մի քանի հատ խփում են ու անմիջապես փախնում են: Մինչև հասկանում են որտեղից խփեցին, արդեն այդտեղ մարդ մնացած չի լինում: Դրա առաջն առնելը դժվար է»:

«Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք»

Այս իրավիճակից ելք պիտի լինի, ասում է Թագվոր Բոյաջյանն ու հավելում, որ շատ մարդիկ հուսահատված են, սպասում են, որ վիճակը մի քիչ լավանա, ունեցվածքը վաճառեն ու հեռանան: «Մի մասը կարծում է, որ վիճակը կլավանա… իմ կարծիքը մի հարցրեք, չգիտեմ: Եթե վիճակը դժվար չլինի, իսլամական ճնշումը մեծ չլինի, բոլոր արաբական երկրների մեջ լավագույնը Սիրիան էր: Եթե աշխատանք լինի, կարծում եմ, կմնան: Հիմա ասում են Հայաստանում դժվար է, գործ չկա ու չեն գալիս: Իսկ որտե՞ղ կա, ամեն տեղ էլ նույնն է: Եվրոպան կամ Ամերիկան որ իրենց երկիրը չէ, պիտի՞ գործ լինի: Հայության համար, կարծում եմ, լավագույն երկիրը Հայաստանն է: Եթե ինչ-որ տեղ պիտի գնան և հաստատվեն, լավագույն երկիրը մեր երկիրն է: Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայասատնից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք` լինի Եվրոպա, Ամերիկա, թե Ռուսաստան: Մենք արաբական երկրներում չձուլվեցինք, որովհետև կարողացանք մեր դպրոցներն ու եկեղեցիները պահել, իսկ կառավարությունն էլ մեզ թույլ տվեց ազատություն ունենալ: Եվրոպայում շատ դժվար է հայկական դպրոցը պահելը: Մենք կարծում ենք, թե եվրոպացին լավն է, ձգտում ենք իրենց պես մեզ պահել: Ինչո՞ւ, մենք էլ հանճարեղ ժողովուրդ ենք, պակասը չենք:

Հայաստանը մեզ անձնագիր տվեց, ապաստան, ինքություն: Ամեն ինչ Հայաստանը չի կարող անել, մենք էլ մի քիչ պիտի մեր լուման դնենք: Մեր հույսը միայն կառավարության վրա չպիտի դնենք: Հեշտ է ծույլ լինել ու ձեռք երկարել, բայց ամենքն այդպիսին չեն: Շատերն իրենց արժանապատվությունն ունեն: Իսկ ո՞վ ասաց, որ այստեղ գործ չկա: Համեստ եկամուտով, բայց կա: Ուղղակի այստեղ արդեն տան վարձի խնդիրն է: Դրա պատճառով իհարկե խնդիրները լրջանում են: Բացի այդ, ամեն մարդ պիտի հույսը միայն մայրաքաղաքի վրա չդնի, դրսի շրջաններում էլ գործ կա, հողագործություն կա, անասանապահություն: Եթե կարողանան տուն գնել, մնացած եկամուտն իրենց կապրեցնի»,- իր մտորումներն է պատմում սիրիահայը:

Դամասկոսի թեմի ատենապետը դեմ է, որ Սիրիայում հայությունն ամբողջությամբ դատարկվի: Պետք չէ փակել դպրոցներն ու եկեղեցիները, ակումբները, դրանց շնորհիվ է հայությունը պահպանվել, ասում է նա. «Բոլորը չեն, որ կկարողանան գնալ ուրիշ երկիր կամ գալ Հայաստան: Կան մարդիկ, ովքեր ժամանակավոր են գնացել, կվերադառնան: Գործ, տուն, ինչ ունեն չունեն այնտեղ է: Բայց եկող սերունդը, երիտասարադները կհարմարվեն, կման, այստեղ նոր գործ կհիմնեն, վիճակը լավ էլ լինի, չեն գնա, հաստատ»:
Ինչ վերաբերում է իրեն, ապա եթե ամեն բան կարգավորվեց, Թագվոր Բոյաջյանը մտածում է, որ գոնե տարվա կեսը տիկնոջ հետ Հայաստանում կմնան. «Սիրիայում եթե պատերազմն էլ դադարի, առաջվանը չի լինի: Այս մի քանի տարիները, որ մնացել է ապրելու, հավանական է, որ գամ այստեղ անցկացնեմ: Հայաստանի համար ես ամենալավն եմ ցանկանում, այս ժողովուրդը պիտի պահի այս երկիրը, հայ հողն ուրիշ է, մեզ հայ պահողը հայ հողն ու եկեղեցին է»:

Հայրենիքում ապաստանած սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`

Երեսուն տարվա լուսանկարչի կյանք ու առանց լուսանկարելու երեք տարի. Սիրիան իմ սրտին մոտ է, բայց Հայաստանն ավելի

Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է

Պանիր, զահտար ու մարթադելլա. Նորան իր հետ բերել է հալեպյան ուտեստները, այստեղի էլ ջուրն ու օդն է սիրում

«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում

Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել

Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա

Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}