Իրավունք 16:30 14/08/2015

Ովքե՞ր են ի պաշտոնե Անվտանգության խորհրդի անդամ լինելու. Սահմանադրագետի դիտարկումները

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գաբրիել Բալայանը լուրջ վերապահումներ ունի Սահմանադրության նախագծում զինված ուժերի կարգավիճակի, զինված ուժերի ղեկավարման և կառավարման հետ կապված դրույթների վերաբերյալ:

«Փաստացի պարզ չի դառնում, թե խաղաղ պայմաններում ով է լինելու Զինված ուժերի ղեկավարը: Ներկայացվում է, որ պաշտպանության նախարարի միջոցով իրականացվում է ԶՈւ ղեկավարումը, սակայն եթե մենք ֆիքսում ենք, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիսանում է բարձրագույն զինվորականը, ապա ինչպե՞ս է ԶՈւ ղեկավարումն իրականացվում պաշտպանության նախարարի կողմից: Պետք է ավելի հստակ լինի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Բալայանը:

Մասնագետը մատնանշում է նախագծում Անվտանգության խորհրդի վերաբերյալ դրույթը, որի համաձայն, Սահմանադրության նախագծով Անվտանգության խորհրդը դառնում է սահմանադրական մարմին, որն օժտվում է որոշակի գործադիր ֆունկցիաներով: Ի դեպ, Սահմանադրության նախագծով, ոչ թե Ազգային անվտանգության խորհուրդ է, ինչպես ներկայումս, այլ Անվտանգության խորհուրդ:

«Բայց խորհուրդ անունը մնում է, իսկ պատերազմի ժամանակ ընդհանրապես բացակայում է դրա գործառույթը: Անվտանգության խորհրդին տալով նման կարգավիճակ, արդյոք որոշակի պետք չէ՞ ամրագրել, թե ովքեր են ի պաշտոնե հանդիսանում այդ խորհրդի անդամները: Եթե վարչապետը հանդիսանում է գերագույն գլխավոր հարամանատար, ինչին համաձայն չեմ, ապա պետք է պատկերացնել, որ պատերազմի ժամանակ ԶՈւ գլխավոր շտաբի պետը դառնում է գլխավոր հրամանատար: Բայց չէ՞ որ ներկայացված նախագծով, քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ պարտադիր է անընդհատ: Նախագծում ֆիքսված էլ չէ, թե պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է», -հավելեց սահմանադրագետը:

Մեր զրուցակիցը վտանգ, այնուամենայնիվ, տեսնում է` անհասկանալի է, թե արտակարգ իրավիճակի ժամանակ զինված ուժերի օգտագործման հետ կապված ո՞ւմ վրա է պատասխանատվությունն ընկնելու: «Ասենք որևէ բնական աղետ է լինում` ատոմակայան ունենք, այնպիսի գոտում ենք ապրում, որ ջրհեղեներ հնարավոր են, հետևաբար պետք է հստակեցնել այդ հարցը», -նշեց Բալայանը::

Նկատենք, որ ԶՈւ ղեկավարման հարցում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը գնացել է Իսրայելի ճանապարհով, երբ խաղաղ պայմաններում ԶՈՒ ոլորտի պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է՝ կոլեգիալության սկզբունքով, իսկ պատերազմական պայմաններում՝ վարչապետը, ինչի համար կրում է անձնական պատասխանատվություն:

«Կան մի շարք հաջողված օրինակներ` Իսրայել, Գերմանիա: Բայց միանշանակորեն պետք չէ բերել այդ փորձը ու միանգամից կիրառել այստեղ: Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ խնդիրներ ունենք` ծով չունենք, փակ ենք, այդ բոլոր խնդիրները պետք է հաշվի առնել», նկատեց մասնագետը: 

Գաբրիել Բալայանը Սահմանադրության նախագծում տեղ գտած թերությունների վերաբերյալ շուրջ 60 առաջարկություն է ներկայացրել Սահմանադրակամն բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին և հույս ունի, որ դրանք կընդունվեն:

«Դեռ այն ժամանակ, երբ Հայեցակարգն էր ներկայացվել հանրությանը իմ ուղարկած դիտողություններն ու առաջարկություններն ընդունվել են», -նկատեց մասնագետը:

Նրա առաջարկություններից մեկը, մասնավորապես, վերաբերում է «կառավարություն» բառի գործածությանը:

«Ես առաջարկել եմ, որ «կառավարություն» բառը օգտագործվի ընդհանուր պետական կառավարման համակարգի դեպքում, իսկ գործադիր իշխանությունը` առանձին: Կան որոշակի տերմինաբանական խնդիրներ, որոնք ստվեր են գցում նախագծի դրույթների ընկալելիության վրա: Օրինակ, ի՞նչ է նշանակում` կառավարությունն իրականացնում է ընդհանուր պետական կառավարման համակարգի ղեկավարումը, այսինքն` Սահմանադրական դատարանի ղեկավարո՞ւմն է իրականացնում նաև, օրենսդրի ղեկավարո՞ւմը, թե՞ գործադիր իշխանության մարմինների», -նախագծում նկատած թերությունը մատնանշեց սահմանադրագետը:


Թեմային առնչվող հրապարակումներ`
Սահմանադրության նախագծին դեմ են նրանք, ովքեր 2018-ին ցանկանում են նախագահի թեկնածու լինել. Սամվել Նիկոյան
Նոր Սահմանադրությամբ դատավորների «վախը չափողը» դառնում է ԱԺ-ն. Պարգև Օհանյան
Սահամանադրության նախագծով դատավորների անկախության երաշխիքն ավելի բարձր է, քան գործող Սահամանդրությամբ. Իշխանյան
Սահմանադրության նախագծում ամեն ինչի մեջ տրամաբանություն կա, մնում է լավ աշխատեցնել. Գագիկ Ղազինյան
Արա Զոհրաբյան. Ապագա Սահմանադրությունը, ընդունվելու դեպքում, չպետք է տեղ թողնի նույնասեռ ամուսնությունների համար
Վենետիկի հանձնաժողովը աննախադեպ գոհունակություն է հայտնել Սահմանադրության նախագծի վերաբերյալ. Արա Ղազարյան
2-րդ փուլի անցկացումը ժողովրդավարական ձեռքբերում է. Վարդան Պողոսյան
Իրական ականը հենց նախագծի հիմնադրույթներն աղավաղված ներկայացնելն է. Գևորգ Դանիելյան
Սահմանադրությամբ երկրի կառավարման մոդելի հստակեցումը ժամանակի պահանջն էր. Ռուստամ Մախմուդյան

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}