Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 19-ին: Այդ օրը վթարված ավտոմեքենաների ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետի հարցաքննությունը շարունակվելու է:
Այսօր նա ասաց, որ վթարված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ հետազոտվել է: Փորձագետի խոսքով, ըստ փորձաքննության եզրակացության, վթարի պահին վառված են եղել «Նիվա»-ի և արգելակման, և հետընթացի լույսերը:
Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի մեքենային մոտակա լույսերը, փորձագետի խոսքով, վառված են, իսկ հեռահար լույսերի վառված լինելու հանգամանքը փորձաքննությամբ չի պարզվել։
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար