Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
«Ես շատ եմ ցավում, որ տուժողներին բերում են այստեղ ու ծանր հոգեվիճակ են ստեղծում: Այս դահլիճում այլևս որևէ բան ասելու, պատասխանելու ոչինչ չունեմ: Հետո սիրով կպատասխանեմ Արթուր Հակոբյանի բոլոր հարցերին՝ առանց վախենալու, նայելով նրա աչքերի մեջ: Ես հրաժարվում եմ պատասխանել որևէ հարցի, որպեսզի չվերսկսվի ու չստեղծվի այն կոնֆլիկտային վիճակը, որոնց մենք ականատես ենք եղել մի քանի անգամ»,- Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարություն ժամանակ ասաց ինքը` Վ. Պետրոսյանը:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ առաջարկելով նորից հարցաքննություն իրականացնել: Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի փաստաբանը, նաև հենց Վ. Պետրոսյանը հանդես եկան առարկությամբ: Վ. Պետրոսյանն ասաց, որ նախորդ նիստի ժամանակ ինքը ցուցմունք տվել է ու պատասխանել բոլոր հարցերին:
Հիշեցնենք, որ ցուցմունք տալու ժամանակ դահլիճում տուժող կողմը ներկա չէր նիստին: Այսօրվա նիստին տուժող Արթուր Հակոբյանը ներկա էր:
«Երբ զանգել էի տուժող Հայկ Հակոբյանին ցավակցելու, նա ասաց, թե հարցեր ունի ինձ տալու: Ես էլ պատասխանեցի՝ դուրս կգամ, կնայեմ քո աչքերին, կտաս քո հարցերը, ես էլ կպատասխանեմ»:
Ըստ մեղադրանքի, Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920 պ/հ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի, 870 ՕԼ 64 պ/հ ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը