Վարդան Պետրոսյանի պաշտպան. Այս քրեական գործի մեխը դեպքի վայրի զննությունն էր, որն առաջ տարվեց կեղծիքներով
«Իմ ֆրանսիացի գործընկերը կասի, որ այս դատաքննությունն իմաստազրկված է: Այս դատաքննությունն իմաստազրկեցիք, երբ դուք մերժեցիք կրկնակի փորձաքննության իրականացումը»,- Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործով ընթացող դատական նիստում պաշտպանակն ճառում ասաց ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ըստ նրա, եթե նշանակվեր կրկնակի փորձաքննություն, ապա փորձագետները կասեին, որ վթարը եղել է բանուկ մասում. «Եթե օբյեկտիվ փորձաքննություն նշանակվեր և փորձագետները եզրակացնեին, որ վթարը եղել է կողնակում, մենք չէինք առարկի, հավատացնում եմ, որ որևէ առարկություն չէր լինի: Ես չեմ հավատում, որ դեպքի վայր ժամանած փորձագետն ու քննիչը չեն նկատել մեքենաների անիվների թողած հետքերը: Չեմ հավատում նաև այն մոտեցմանը, թե նախաքննական մարմինը չի կարողացել գտնել գործով երկրորդ ընթերակային»:
Ամբաստանյալի մյուս պաշտպան Սամվել Ջաղինյանն էլ իր խոսքում ասաց, որ նախաքննության, դատավարության ընթացքում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, անձին կալանավորել են առանց հիմնավորման:
«Ակնհայտ էր, թե այս քրեական գործի վախճանն ուր է գնալու: Ես նաև միտում եմ տեսել դատավարության ընթացքում անհարկի ձգձգումները, ինչին կուլ է գնացել նաև պաշտպանական կողմը: Արդարադատությունն իր գործողություններով պետք է լինի կանխատեսելի: Ինչպիսի դատական ակտ էլ կայացնեք, միևնույնն է, բոլորը դժգոհ են լինելու: Սա մեր հասարակության դժբախտությունն է. երբ քննությունը, դատավարությունը պատշաճ չի կատարվում, բոլորը դժգոհ են»,- ասաց փաստաբանը:
Ըստ նրա, ամեն կերպ խոչընդոտվեց, սահմանափակվեց, թույլ չտրվեց, որ ճշմարտությունն այս գործով ի հայտ գա: Դեպքի վայրի զննությունը, Ս. Ջաղինյանի պնդմամբ, այս քրեական գործի մեխն էր, որը ամեն կերպ կեղծիքներով առաջ տարվեց:
«Այս գործով միակ ելքը, որ կողերի համար լուծում կլինի, վերադառնալ հետ դատաքննության, նշանակել ավտոտեխնիկական փորձաքննություն»,- իր ճառն ամփոփեց Ս. Ջաղինյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով
Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով. «Այլընտրանք չկա»
Վ. Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան. Մեկամյա ձևական դատաքննությունը հանգեցրեց իմաստազուրկ մեղադրական ճառի
Վարդան Պետրոսյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
Դատախազը միջնորդեց դերասան Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով. iravaban.net
«Կանխատեսում էի՝ բուժման ծախսերն առանց սակարկելու կընդունեն». Վարդան Պետրոսյանի գործ
Տուժող կողմը միջնորդեց Վարդան Պետրոսյանից բռնագանձել շուրջ 13 միլիոն դրամ
Տուժող կողմի փաստաբան. Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևի
«Վարդան Պետրոսյանի գործով այնպիսի երևույթներ եղան, որ ոչ մի մնացած գործերով չէին եղել». Փաստաբան
Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն ավարտվեց
Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց
Վարդան Պետրոսյան. Ինձ համար ամբողջ դատավարության ընթացքում ամենակարևորը տուժող կողմի հետ հաշտության եզրեր գտնելն է
«Այստեղ բոլորը պետք է շահագրգռված լինեն ճշմարտության բացահայտման համար». Վարդան Պետրոսյանի պաշտպան
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը՝ իրեն մեղադրողի պաշտպանի դերում
Վարդան Պետրոսյան. Մեկ տարի է նստած եմ լուռումունջ, անխոնջ, կնստեմ ավելին
«Ձևական պատճառաբանություններով Վարդան Պետրոսյանը կխուսափի պատժից». Միջնորդության վերաբերյալ
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը