Տուժող կողմը միջնորդեց Վարդան Պետրոսյանից բռնագանձել շուրջ 13 միլիոն դրամ
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով այսօրվա դատական նիստում դատախազը պետք է հանդես գար մեղադրական ճառով: Սակայն նախքան այդ, տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ դատաքննությունը վերսկսելու միջնորդությամբ: Կողմերը դեմ չէին:
Ռուբեն Բալոյանը հանցագործության պատճառած վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմում ներկայացրեց:
Նա դատարանին միջնորդեց դերասան Վարդան Պետրոսյանից բռնագանձել շուրջ 13 միլիոն դրամ՝ տուժած կողմին պատճառած վնասների, ավտովթարից տուժած անձանց հետագա բուժման և փաստաբանի ծառայության ծախսերի համար:
Դատախազն ասաց, որ ըստ փաստաթղթերի հիմնավորված է պահանջված գումարի չափը:
«Ի՞նչ թվերի մասին է խոսքը: Եթե կասկածում եք, որ հենց հիմա ես կարող եմ կյանքս տալ, եթե ես իմանամ, որ նա պետք է առողջ վազվզի: Ինչ գումարների մասին է խոսքը»,- ներկայացրած քաղաքացիական հայցի մասին կարծիք հայտեց Վարդան Պետրոսյանը: Նա նշեց, որ փետրվարից սկսած իր ընտանիքն անընդհատ փորձել է զբաղվել Տաթևիկ Հակոբյանի առողջությամբ, ցավում է, որ այսօր այս վիճակի են հասել. «Տաթևիկի բուժումը պետք էր սկսել փետրվարից, պետք էր չձգձգել»:
Դիմելով տուժողների իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանին՝ Վ. Պետրոսյանն ասաց. «Դուք մայր եք, հարգելի Նաիրա, հավատացեք ինձ, երկու երեխա է կորել, կարծես իմ տղան ու իմ աղջիկը կորած լինեն»: Դիրքորոշում հայտնելով քաղհայցի մասին՝ Նաիրա Կարապետյանը նշեց, որ թողնում է Վարդան Պետրսյանի խղճին:
«Իմ խիղճը մի բան է ուզում, միայն մի բան՝ Տաթևիկի շուտափույթ առողջացում»,- ասաց Վ. Պետրոսյանը:»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Նախորդող հրապարակումներ՝
Տուժող կողմի փաստաբան. Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևի
«Վարդան Պետրոսյանի գործով այնպիսի երևույթներ եղան, որ ոչ մի մնացած գործերով չէին եղել». Փաստաբան
Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն ավարտվեց
Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց
Վարդան Պետրոսյան. Ինձ համար ամբողջ դատավարության ընթացքում ամենակարևորը տուժող կողմի հետ հաշտության եզրեր գտնելն է
«Այստեղ բոլորը պետք է շահագրգռված լինեն ճշմարտության բացահայտման համար». Վարդան Պետրոսյանի պաշտպան
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը՝ իրեն մեղադրողի պաշտպանի դերում
Վարդան Պետրոսյան. Մեկ տարի է նստած եմ լուռումունջ, անխոնջ, կնստեմ ավելին
«Ձևական պատճառաբանություններով Վարդան Պետրոսյանը կխուսափի պատժից». Միջնորդության վերաբերյալ
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար