Իրավունք 10:09 19/12/2014

«Կանխատեսում էի՝ բուժման ծախսերն առանց սակարկելու կընդունեն». Վարդան Պետրոսյանի գործ

«Ես իմ հայցադիմումում ներկայացրել եմ մանրամասն հիմնավորված հաշվարկներ, այդ թվում նաև տուժող Տաթևիկ Հակոբյանի հետագա բուժման հետ կապված ծախսերը: Այսօր դնել դա ու վիճաբանության առարկա սարքել, թող սարքեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով տուժող կողմի (շահերի պաշտպան) ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին կայացած դատական նիստում Ռ. Բալոյանը շուրջ 13 միլիոն դրամով վնասը փոխհատուցելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել: Արդեն հաջորդ՝ դեկտեմբերի 25-ին կայանալիք նիստի ժամանակ կպարզվի՝ դատարանը բավարարո՞ւմ է միջնորդությունը, թե՞ ոչ:

Նա նշեց, որ դատարանն իրավունք ունի քննության չառնել կամ ինչ որ մասով բավարարել:

«Որ մասով քննության չառնի, քաղհայցով կրկին կմտնենք դատարան: Այդ պահանջները պահպանվելու են»,- ասաց փաստաբանը՝ հույս հայտնելով, որ տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման համար նախատեսված գումարի փոխհատուցման մասով հայցը կբավարարվի:

Ըստ տուժող կողմի ներկայացրած հայցի, Վ. Պետրոսյանի կողմից տուժող Տաթևիկ Հակոբյանին պատճառված և հատուցման ենթակա վնասի չափը կազմում է 10 միլիոն 165 հազար 213 դրամ: Հայցում ներկայացված են տարբեր բժշկական հաստատությունների կողմից տրված փաստաթղթեր, թե վերականգնողական ինչպիսի բուժում է անհրաժեշտ աղջկա վերջնական ապաքինման համար: Ըստ բժշկական փաստաթղթերի, Տ. Հակոբյանի վերականգնողական բուժումը տևելու է շուրջ 2 տարի: Տուժող Արթուր Հակոբյանին պատճառված և հատուցման ենթակա վնասի չափը կազմում է՝ 1 միլիոն 145 հազար 800 դրամ: Տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանին պատճառված և հատուցման ենթակա վնասի չափը կազմում է՝ 400.000 ՀՀ դրամ: Տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանին պատճառված և հատուցման ենթակա վնասի չափը կազմում է՝ 400.000 ՀՀ դրամ: Տուժող Հայկ Հակոբյանին պատճառված և հատուցման ենթակա վնասի չափը կազմում է՝ 250.000 դրամ: Տուժող Էմմա Հակոբյանին պատճառված և հատուցման ենթակա վնասի չափը կազմում է՝ 250.000 դրամ:

Տաթևիկ Հակոբյանի բուժման համար որպես փոխհատուցում նշված գումարը, ըստ փաստաբան Ռ. Բալոյանի, ԱՊՊԱ-ի կողմից տրամադրված գումարի հետ կապ չունի. «Նշված գումարն անհրաժեշտ է այն բուժման համար, որից հետո Տաթևիկն ամբողջությամբ կապաքինվի: Նա ունի բազմաթիվ կոտրվածքներ: Իսկ ԱՊՊԱ-ն գումար է փոխանցել հիվանդանոցային ծախսերի, վիրահատությունների համար»:

Ըստ ԱՊՊԱ պայմանագրի, մեկ պատահարով նախատեսված է 9 միլիոն դրամ, յուրաքանչյուր տուժողին 3 միլիոն դրամ է հատկացվում:

«Փաստ է, երբ Տաթևիկի հայրը՝ Արթուր Հակոբյանը դիմել է ապահովագրական ընկերություն, ասել են, որ Տաթևիկի համար նախատեսված գումարը սպառվել է»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ եթե պաշտպանական կողմն ուզում է ընկերությունից պարզի, թող պարզի, ինքն էլ տեղյակ չէ:

Նշենք, որ Վարդան Պետրոսյանի փաստաբանները փորձելու են պարզել՝ արդյոք ապահովագրական ընկերությունը փոխհատուցե՞լ է Հակոբյաններին, թե՞ ոչ, այնուհետև կներկայացնեն իրենց դիրքորոշումը հայցի վերաբերյալ: Նշենք նաև, որ դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանն ասել էր, որ Վարդան Պետրոսյանի հարազատների կողմից իրենց որոշակի գումար փոխհատուցվել է, որն օգտագործվել են գերեզմանաքարի տեղադրման ու հուղարկավորման արարողությունների համար:

Փաստաբանն ասաց, որ այդ գումարը Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերի հետ որևէ կապ չունի:

«Ես կանխատեսում էի, որ Տաթևիկի բուժման փոխհատուցման համար նշված գումարն առանց սակարկելու կընդունեն: Փաստացի, իրենք Տաթևիկ Հակոբյանի բուժման հետ կապված ծախսերը վիճարկում են: Եթե չեն ուզում Տաթևիկի մասով վճարեն, թող ասեն, որ հայցն անհիմն է, բայց գրավոր, որպեսզի ես էլ գրավոր իմ դիրքորոշումը հայտնեմ»,- նշեց Ռ. Բալոյանը:

Առաջիկա նիստում արդյո՞ք դատախազը հանդես կգա մեղադրական ճառով, թե ոչ (դեկտեմբերի 17-ի նիստում դատախազը պետք է ճառով հանդես գար, եթե չլիներ այս միջնորդությունը), փաստաբանը չգիտի, կախված է պաշտպանական կողմից. «Կարող է միջնորդություն անեն ինչ-որ բան ապացուցելու նպատակով, բնականաբար, ես էլ իմ միջնորդությունը կանեմ: Չգիտեմ՝ դատաքննությունն ինչ ընթացք կունենա: Անկանխատեսլի է»:

Նախորդող հրապարակումներ՝
Տուժող կողմը միջնորդեց Վարդան Պետրոսյանից բռնագանձել շուրջ 13 միլիոն դրամ
Տուժող կողմի փաստաբան. Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևի
«Վարդան Պետրոսյանի գործով այնպիսի երևույթներ եղան, որ ոչ մի մնացած գործերով չէին եղել». Փաստաբան
Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն ավարտվեց
Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց
Վարդան Պետրոսյան. Ինձ համար ամբողջ դատավարության ընթացքում ամենակարևորը տուժող կողմի հետ հաշտության եզրեր գտնելն է
«Այստեղ բոլորը պետք է շահագրգռված լինեն ճշմարտության բացահայտման համար». Վարդան Պետրոսյանի պաշտպան
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը՝ իրեն մեղադրողի պաշտպանի դերում
Վարդան Պետրոսյան. Մեկ տարի է նստած եմ լուռումունջ, անխոնջ, կնստեմ ավելին
«Ձևական պատճառաբանություններով Վարդան Պետրոսյանը կխուսափի պատժից». Միջնորդության վերաբերյալ
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}