Վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանին
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Վոլոդյա Ավետիյանի պաշտպանի բողոքը և հունվարի 30-ին կայացրած որոշմամբ մերժել է այն: Վոլոդյա Ավետիսյանը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման խոշոր չափի խարդախություն կատարելու համար:
«Բողոքաբերի փաստարկների և բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Բողոքաբերի փաստարկները բավարար չեն նաև եզրահանգելու, որ առկա է իրավունքի զարգացման խնդիր», -նշվում է Վճռաբեկ դատարանի մերժման որոշման մեջ:
Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։
Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը ավելի վաղ բողոքարկել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը Վերաքննիչ դատարանում: Նա դատարանին խնդրել էր այդ դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով քննության: Իսկ մերժելու դեպքում բեկանել նույն դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ: ինչպես նաև նշված խնդրանքը մերժելու դեպքում փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, նշանակել արդարացի պատիժ և համաներման կիրառմամբ Վոլոդյա Ավետիսյանին ազատել պատժի կրումից:
Սակայն այստեղ նույնպես մերժել էին փաստաբանի վերաքննիչ բողոքը ու անփոփոխ թողել առաջին ատյանի դատավճիռը:
Նախորդող հրապարակում՝
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործն ուղարկվել է Վճռաբեկ
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ