Սահմանադրության նախագծի տեքստում 2-րդ փուլը կլինի ոչ պարտադիր
Սահմանադրության փոփոխությունների նախագծում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի անցկացումը կլինի ֆակուլտատիվ (ոչ պարտադիր): Այդ մասին այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
«Տեքստի մեջ հիմա որևէ փոփոխություն չենք կատարում, նախագիծը ներկայացված է Ազգային ժողովին: Երբ ընդգրկվի մեծ օրակարգ, և քննարկման ժամանակ պատգամավորները եթե առաջարկներ ներկայացնեն, ապա դրանց ընդունել-չընդունելուց է կախված Նախագծի վերջնական տեքստը: Մենք օգոստոսի 23-24-ին Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ եկել ենք պայմանավորվածության, որ երկրորդ փուլը նախագծի տեքստում ֆակուլտատիվ բնույթ է ունենալու, այսինքն նախատեսվելու է ֆակուլտատիվ երկրորդ փուլ», -հայտարարեց Պողոսյանը` ընդգծելով, որ հոդվածի վերջնական ձևակերպման մասին կարելի է խոսել ավելի ուշ:
Ի դեպ, Պողոսյանը տեղեկացրեց, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի երկրորդ նախնական եզրակացությունը կհրապարակվի առաջիկա օրերին:
Նախորդող հրապարակումներ`
Սահմանադրության նախագծով վերարտադրվելու մասին թեզը հիմնավորում չունի. Պողոսյան
Սահմանադրության նախագիծը մեծացնում է ժողովրդի դերակատարությունը կառավարություն ձևավորելու հարցում. Վարդան Պողոսյան
Ներկայացված է ոչ թե նոր, այլ Սահմանադրության փոփոխված նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին