Իրավունք 14:36 16/10/2015

Պերմյակովը ծնողներին ուղղված նամակում նկարագրել է Ավետիսյանների սպանության պահը

Հայ փաստաբանների միջնորդությամբ դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներով, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հատուկ են եղել բռնկվողությունը, կամակորությունը, իրավիճակային ագրեսիվությունը, ֆանտազյորությունը, պրիմիտիվությունն ու շտապողականությունը, ինչն էլ կարող է պայմանավորել նրա վարքը և այն, ինչ կատարվել է Ավետիսյանների հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին այս գործով Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանները:

Մասնավորապես, փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ դեռ 14 տարեկան հասակից Պերմյակովը թմրամիջոցներ և ոգելից խմիչքներ է օգտագործել:

Փաստաբանը ներկայացրեց, որ ծանոթացել են ռուսական կողմում արված փորձաքննությունների եզրակացություններին և եզրակացրել` Վալերի Պերմյակովը լիովին առողջ անձնավորություն չէ և ունի լուրջ խնդիրներ: Փաստաբանի խոսքով՝ շատ տարօրինակ կերպով ռուսական կողմի փաստաթղթերում նկարագրված էին փաստեր, որոնք հիմք էին տալիս դա պնդելու, որ նա ունի որոշակի խնդիրներ:

«Ամբողջ փաստաթղթում նրանք նկարագրում էին այդ իրավիճակները, որոնց ես կանդրադառնամ, սակայն հետո նշում են, որ նա լիովին առողջ անձնավորություն է և ոչ մի խնդիր չունի: Արդեն իսկ դատավարության ընթացքում, երբ ռուսական կողմում դատավարություն էր կատարվում, մեզ մոտ լուրջ կասկածներ առաջացան Պերմյակովի վարքի հետ կապված, որովհետև շատ տարօրինակ էր, որ ամբողջ օրվա ընթացքում անձն իրեն պահում էր այնպես, կարծես իր դատը չլիներ: Այս փաստաթղթերին ծանոթանալով՝ մենք հասկացանք, թե ինչու», -հայտարարեց տիկին Սահակյանը:

Նրա ներկայացմամբ, եզրակացություններից ակնհայտ է դառնում, որ ժամանակին Պերմյակովը բազմիցս գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, պառկել է հոգեբուժական բաժանմունքներում, այն բանից հետո, երբ զորակոչվել է բանակ: Բանակում էլ տարօրինակ վարք է ունեցել, մասնավորապես, ինչպես տիկին Սահակյանն ասաց, աթոռով հարվածել է սպաներից մեկին միայն այն բանի համար, որ սպան խանգարել է իրեն և աթոռը քաշել է իր տակից: Ինքը, աթոռը վերցնելով, հարվածել է այդ սպային: Նաև սուիցիդալ որոշակի հատկանիշներ են նրա մոտ դրսևորվել, ագրեսիա:

Փաստաբանը մի դրվագ ներկայացրեց. «Նրա համածառայակիցները նշում են, որ առնվազն 2-3 օր նա շատ տխուր էր, անընդհատ լացում էր, և երբ նրան հարցրել են, թե ինչումն է խնդիրը, նա ասել է, որ մայրը մահացել է: Եվ երեք օր լացելուց հետո, ըստ ծառայակիցների, նա մի կերպ հանդարտվել է, սակայն մենք գիտենք, որ նրա մայրը կենդանի է»:

Փաստաբանի խոսքով, «Odnoklassniki» սոցիալական կայքով Վալերի Պերմյակովը նամակագրություններ է ունեցել իր ընկերների հետ և նշել, որ ինքն այստեղ մասնակցում է ինչ-որ հակամարտության, և յուրաքանչյուր գիշեր իրենք 40 հազարական կրակոց են արձակում:

«Հոգեբույժները հստակ նշել են, որ արգելվում է, որ նա զենքով ծառայություն իրականացնի, և սա փաստաթղթավորված է: Սակայն, ինչպես մենք գիտենք, նույնիսկ այն բանից հետո, երբ հատուկ ցուցում է եղել, որ նա չի կարող զենքով ծառայություն իրականացնել, այդուհանդերձ, զենքը հայտնվել է նրա ձեռքում, և նա ծառայության եղել է զենքով, ոչ թե այդ զենքը հափշտակել է և նոր լքել ծառայության վայրը»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը` պնդելով, որ շատ նման փաստեր կան, որոնք խոսում են այն մասին, որ Վալերի Պերմյակովը խնդիրներ ունի:

Ինչ վերաբերում է հայկական կողմի հոգեբանների եզրակացություններին, ապա փաստաբանն ասաց, որ ըստ դրանց, Վալերի Պերմյակովը ունի խնդիրներ` ինֆանտիլ անձ է, բնավորության պսիխոպաթոնման գծերով և հուզական էմոցիոնալ թերհասությամբ, սակայն փորձագետները գտել են, որ նա մեղսունակ է: Ըստ Լուսինե Սահակյանի՝ փորձագետները եզրահանգել են, որ Վալերի Պերմյակովին հատուկ են իմպուլսիվություն, կամակորություն, եսակենտրոնություն, իրավիճակային ագրեսիվություն, բռնկվողականություն՝ տագնապային համակցումով, պրիմիտիվություն և ֆանտազյորություն, նաև հուզական լարվածության ժամանակ ադապտացիայի դժվարություններ, շտապողականություն՝ դյուրագրգռվածության համակցումով:

«Հոգեբանները և հոգեբույժները եկել են եզրահանգման, որ հենց այսպիսի հատկանիշներով է պայմանավորված նրա վարքը և այն, ինչ կատարվել է իրականում»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ երբ արդեն իսկ հանցագործությունը կատարվել էր, և Պերմյակովն անազատության մեջ էր, նրա մոտ խուզարկությամբ նոթատետրի մեջ ծնողներին ուղղված մի նամակ է հայտնաբերվել:

«Այնտեղ նա նշում է, այն, ինչ կատարվել է, ես չեմ արել, դա արել է իմ միջի մարդը: Նաև այնտեղ ինքը մանրամասն նկարագրում է, թե ինքն ինչ իրավիճակում է գտնվում հանցագործությունը կատարելիս։ Նա ասում է, որ մեկ վայրկյանում իմ սիրտը 1000 զարկ էր կատարում և այլն»,- ներկայացրեց փաստաբանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:06
ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 2-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում...
Աղբյուր` Panorama.am
08:16
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ
Աղբյուր` Panorama.am
00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}